ԱՄՆ դեսպանությունը տոնում է Ամերիկայի Անկախության օրը
Լուրեր |
ք․ Երևան, Հայաստանի Հանրապետություն – Հուլիսի 2-ին ԱՄՆ Անկախության 249-րդ տարեդարձի առիթով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հյուրընկալել էր հայաստանյան գործընկերներին ու բարեկամներին։ Այս տարի տոնակատարությունը նվիրված էր Ամերիկայի գլխավոր կամ մայր ճանապարհ համարվող «66-րդ ավտոմայրուղուն», որը ձգվում էր Չիկագոյից (Իլինոյս) մինչև Սանտա Մոնիկա (Կալիֆորնիա) և խորհրդանշում ազատությունը, հնարավորություններն ու ամերիկյան երազանքը:
Միջոցառմանը ներկայացված էին «66-րդ ավտոմայրուղու» թեմատիկ դեկորացիաներ և ամերիկյան մշակույթի տարրեր, այդ թվում՝ ժամանակակից ճանապարհային խորհրդանիշ տիեզերական կովբոյ Բաք Ատոմը։ Բացի այդ, ցուցադրված էին դասական վինտաժ ավտոմեքենաներ, իսկ հյուրերին սպասում էր համեղ հյուրասիրություն։
Դիմելով ներկաներին՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և պատվավոր հյուր՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ամուր և կայուն գործընկերությունը։
«Հայաստանի և Միացյալ Նահանգների գործընկերությունն առավել քան երբևէ ամուր է։ Ես անհամբերությամբ սպասում եմ այն նոր ձեռքբերումներին, որ կունենան մեր երկու երկրները մեր ժողովուրդների համար կայուն ու բարեկեցիկ ապագա կերտելու ջանքերի արդյունքում։ Մեր ամուր բարեկամության, մեր ընդհանուր նպատակների ու ընդլայնվող տնտեսական կապերի շնորհիվ նոր ձեքբերումների ճանապարհին չկա որևէ սահմանափակում», - ասաց դեսպան Քրիստինա Քվինը։
Հյուրերը ճաշակեցին հայկական և ամերիկյան խոհանոցի յուրահատուկ համադրությունը և վայելեցին կենդանի երաժշտություն՝ Երևանի «Հարդ ռոք կաֆե» -ի «Նես» բենդի կատարմամբ։ Միացյալ Նահանգների և Հայաստանի ազգային օրհներգերը կատարեց հայտնի հայ երգչուհի Սրբուկը (Սրբուհի Սարգսյան)։
Դեսպանությունը շնորհակալություն է հայտնում այս տարվա Անկախության տոնի բոլոր հովանավորներին․ «Հովնանյան ինթերնեյշընըլ», «Բոստոնջին», «Վիզա», «ՎիաՍֆիեր տեխնոպարկ» «Զեպպելին Արմենիա», «Յունիկոմպ», «Առաջին հիփոթեքային», «ՖԻՆՔԱ», «Ամերիաբանկ», «Յումակս»/«ԴիԷյչԷլ», «Ինթելքորս», «Գլոբալ Անդերսոն», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Էլդորադո», «Գաֆէսճեան թանգարան», «Լիդիան», «Քրիսպ», «Գրիդ Դայնեմիքս», «Սոֆթքոնսթրաքթ», «Սիմենս», «ԷյԷմԴի», «Կոկա-կոլա», «Սինոփսիս», «Վան Արդի», «Թուֆենքյան հոթել», «Կոնտուր գլոբալ», «Դաբլթրի բայ Հիլթոն», «Կոնվերսբանկ», «Հոլիդեյ ին – Հանրապետության հրապարակ», «ՔԱՐԴ», «Ալեքսանդրեա վայնըրի», «ԱրմԱս վայնըրի», «Մենիչաթ/Օկտոհաբ», «ԷՊԱՄ», «ՄքՔանն Հայաստան», «Վայնվորքս», «Կուլտ գինիներ», «ՖեդԷքս», «Դը Գուրուս»։
Անկախության տոնը նվիրված է ամերիկյան պատմության ամենաուշագրավ դրվագներից մեկի՝ ԱՄՆ անկախության հռչակագրի ընդունմանը 1776թ․ հուլիսի 4-ին։
Մանրամասների համար հետևեք մեզ սոցիալական հարթակներում՝ Facebook, Instagram կամ Twitter։
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/20 22:00
Հունվարի 20-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և ,իջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/20 19:19
Հունվարի 20-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 20-ի բիզնես լուրերը
2026/01/20/ 22:00 -
Ավելի լավ աշխատանքային միջավայրի ձևավորումը սկսվում է «շնորհակալություն» ասելուց․ օգտակար խորհուրդներ
2026/01/20/ 21:00 -
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը` միջազգային հավաքների կենտրոն․ մարզահամալիրում տարեսկզբին մարզվում են 200-ից ավելի մարզիկներ
2026/01/20/ 20:30 -
Հունվարի 20-ի կարևոր լուրերը
2026/01/20/ 19:19 -
Քաղաքացիներն ապրիլի 15-ից հետո ՀՀ երկրորդ սերնդի թղթադրամները կարող են անվճար փոխանակել բանկերում և Կենտրոնական բանկում
2026/01/20/ 17:21 -
Թրամփը խոստացել է 200 % մաքսատուրքեր սահմանել ֆրանսիական գինու և շամպայնի նկատմամբ
2026/01/20/ 15:56 -
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների էական մասը կպահպանվի. հնարավոր ռիսկերը՝ ՀՀ տնտեսության համար. զեկույց
2026/01/20/ 15:45 -
ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքեր․ ՊԵԿ
2026/01/20/ 13:12 -
Կիբերոստիկանությունը զգուշացնում է․ Հայաստանում կրկին տարածվում է WhatsApp հաշիվների զանգվածային «գողությունը»
2026/01/20/ 12:53 -
18,3 տրիլիոն դոլար՝ մի քանի ձեռքերում․ անհավասարության վտանգավոր աճը աշխարհում
2026/01/20/ 12:44
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 18, 2026 Թ․