Գորիսում կառուցվել է ժամանակակից մարզահրապարակ
Լուրեր |
Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Գորիսի համայնքապետարանի համագործակցությամբ Գորիսի «Հաղթանակ» զբոսայգում կառուցվել է ժամանակակից ստանդարտներին համապատասխան մարզահրապարակ։
Մարզահրապարակը հագեցած է նորագույն մարզասարքերով՝ հարմարեցված նաև շարժասայլակով տեղաշարժվող անձանց համար, ինչը համապատասխանում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման 3-րդ (Ամուր առողջություն և բարեկեցություն) և 10-րդ (Անհավասարությունների կրճատում) նպատակներին։
Մարզահրապարակի նախագծման և կառուցման համար որպես գործընկեր ընտրվել է Street Workout ֆեդերացիան։
Ծրագիրն իրականացվել է Ակբա բանկի Visa Բարերար քարտապանների կատարած անկանխիկ վճարումներից ձևավորվող միջոցներով, որոնք Ակբա բանկն իր սեփական միջոցների հաշվին ուղղում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հատուկ հաշվեհամարին՝ հասարակության համար կայուն և հեռանկարային ծրագրեր իրականացնելու նպատակով։
«Որոշեցինք Շիրակի Գյումրի, Լոռու Սպիտակ և Սյունիքի Գորիս քաղաքներում հիմնել մարզահրապարակներ։ Այս մարզահրապարակն ամենամեծն է, քանի որ այստեղ ունենք նաև ֆուտբոլի ու բասկետբոլի դաշտ: Համայնքների համաչափ զարգացման տեսանկյունից համայնքներում իրականացվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերը Ակբա բանկի համար շատ կարևոր են։ Նշված համայնքներում, ով կցանկանա զբաղվել սպորտով, կունենա մշտական վայր, որտեղ կկարողանա մարզվել ու մյուսներին էլ օրինակով ցույց տալ, թե որքան լավ է առողջ ապրելը», - նշել է Ակբա բանկի Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նարեկ Ասատրյանը։
«Համայնքում պատանիները, աղջիկները հետաքրքրված են առողջ ապրելակերպով և ֆիզիկապես ամուր և ուժեղ լինելու հեռանկարով։ Նման նախաձեռնությունները կարևոր են, որպեսզի սահմանին ապրող պատանիներն ու աղջիկները հոգով և մարմնով առողջ լինեն»,- նշել է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։
«Նման մարզահրապարակները դաստիարակչական բնույթ ունեն երեխաների ու երիտասարդների կյանքում։ Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր երեխա ու երիտասարդ փոքր տարիքից սպորտին հասանելիություն ունենա: Նման մեծ մարզահրապարակները հնարավորություն են տալիս ոչ միայն սպորտով զբաղվել, այլև առողջ ժամանց անցկացնել»,- նշել է Street Workout ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
https://youtu.be/GxDrs3VIErk
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12 -
Եվրոպական ներդրումային բանկը ընդլայնում է ներկայությունը Հայաստանում
2026/05/06/ 17:10
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․