Հայաստանի կոնյակն առեւտրային պատերազմում. ի՞նչ է իրականում կատարվում Վրաստանի սահմանին
Լուրեր |
Հայաստանի կոնյակի արտահանման ոլորտը հայտնվել է ծանր ճգնաժամի մեջ. վերջին երկու շաբաթներին Վրաստանի տարածքով Ռուսաստան արտահանվող հայկական կոնյակով բեռնված ֆուռերը Թբիլիսիում ենթարկվում են մանրակրկիտ ստուգումների և լաբորատոր փորձաքննությունների, ինչի պատճառով բեռնատարները շաբաթներով կանգնած են մնում ավտոկայաններում՝ կուտակելով մեծ նյութական վնասներ։
Ըստ կոնյակագործների՝ սպասման օրերի ընթացքում նրանք վճարում են մեծ գումարներ վարորդների պարապուրդի և կայանման համար, իսկ էկոնոմիկայի նախարարությունը դեռևս բանակցում է վրացական իշխանությունների հետ՝ հարցի լուծման ուղիներ գտնելու համար։
Շրջանառվում են վարկածներ, թե վրացական կողմի խստացված վերահսկողությունը պայմանավորված է քաղաքական և տնտեսական ճնշումներով, ներառյալ՝ հայկական կոնյակագործների վրա վրացական սպիրտի գնման պարտադրանքը։
Միևնույն ժամանակ, Վրաստանի իշխանությունները պնդում են, որ գործում են ստանդարտ մաքսային ընթացակարգերով։ Մինչ խնդրի հանգուցալուծումը ձգձգվում է, կոնյակագործներն արդեն սկսել են բողոքի ակցիաներ, իսկ որոշ գործարաններ ստիպված են եղել դադարեցնել աշխատանքը։ Առջևում խաղողի մթերման սեզոնն է, և իրավիճակի վատթարացումը սպառնում է ոլորտի ամբողջական կաթվածավորմամբ։
Մանրամասները կարդացեք Հրապարակ օրաթերթում՝ Հոդվածի հղումը
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12 -
Եվրոպական ներդրումային բանկը ընդլայնում է ներկայությունը Հայաստանում
2026/05/06/ 17:10
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․