Հայաստանի դրամաշրջանառության պատմության ցուցահանդես Ստեփանավանում
Լուրեր |
Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատում բացվեց Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսը:
Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը իր ողջույնի խոսքում նշեց, որ արդեն ավանդույթ դարձած ցուցահանդեսները, բացի մարզկենտրոններից, կազմակերպվում են նաև խոշորացված համայնքներում։ Նա կարևորեց մարզերում տարբեր հարթակներով Կենտրոնական բանկի վերաբերյալ տեղեկատվության լայն տարածումը, հավելելով, որ ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեն ոչ միայն ծանոթանալու դրամաշրջանառության պատմությանը, այլ նաև ԿԲ հիմնական գործառույթներին։
Հասմիկ Ղահրամանյանը նշեց, որ ցուցահանդեսը ԿԲ մասին տեղեկանալու, ինչպես նաև տարբեր հարցադրումների պատասխաններ ստանալու համար «անկաշկանդ» ու հասանելի միջոց է։ Նա շեշտեց, որ ցուցահանդեսի ծրագրում ներառված են նաև զեղծարարությունները կանխելու վերաբերյալ ֆինանսական կրթման նյութեր։
https://youtu.be/Z7GddjN7poc
Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Հասմիկ Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց Կենտրոնական բանկին ցուցահանդեսի կազմակերպման նախաձեռնության համար և նշեց համայնքային իշխանությունների աջակցության մասին։
Ցուցահանդեսի այցելուների համար կազմակերպվեց շրջայց, ներկայացվեցին պատմական և ժամանակակից դրամները, Կենտրոնական բանկի գործունեությունը, իսկ երեխաների համար տեղի ունեցավ Արփի Մաղաքյանի «Տիգրան Մեծի հեքիաթը» գրքի շնորհանդեսը։
Կենտրոնական բանկը շարունակաբար կազմակերպում է նմանատիպ ցուցահանդեսներ ՀՀ տարբեր մարզերում՝ ներկայացնելով հայկական դրամի պատմությունը և նրա կարևորությունը:
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12 -
Եվրոպական ներդրումային բանկը ընդլայնում է ներկայությունը Հայաստանում
2026/05/06/ 17:10
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․