Որ ապրանքներն են թանկացել ամենից շատ Հայաստանում 2025-ի սկզբին
Լուրեր |
Բանջարեղենից մինչև ծովամթերք՝ ինչ ապրանքների գներն են թանկացել
2025 թվականի առաջին եռամսյակում պարենային ապրանքների շուկայում Հայաստանում նկատվել են գների զգալի տատանումներ։ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ տարվա սկզբին դիտարկվող 12 հիմնական պարենային ապրանքախմբերից յոթում արձանագրվել է գնաճ, իսկ հինգում՝ գնանկում։
Ամենամեծ գնաճը գրանցվել է բանջարեղենի խմբում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բանջարեղենի գներն աճել են 18.1 տոկոսով։ Երկրորդ տեղում է սուրճի, թեյի և կակաոյի ապրանքախումբը՝ 15.8 տոկոս գնաճով։ Ձուկը և ծովամթերքը նույնպես զգալի թանկացել են՝ 15.6 տոկոսով։ Ընդհանուր բարձրացումներ են գրանցվել նաեւ յուղերի եւ ճարպերի (12.5%), ոչ ալկոհոլային խմիչքների (10.4%), մրգերի (6.1%) եւ հացաբուլկեղենի ու ձավարեղենի (1.5%) խմբերում։
Ցորենի ներմուծման գինը զգալի աճել է
Հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հացաբուլկեղեն եւ ձավարեղեն ապրանքախմբում գնաճը համեմատաբար զուսպ է եղել՝ ընդամենը 1.5 տոկոս, այն դեպքում, երբ այդ ապրանքախմբի հիմնական հումք հանդիսացող ցորենի ներմուծման գինը աճել է 19 տոկոսով։ 2025 թվականի առաջին եռամսյակում մեկ կիլոգրամ ներմուծված ցորենի միջին գինը կազմել է 87.1 դրամ։ Այս տարբերությունը հուշում է, որ ներկա գնաճը կարող է ավելի ցածր լինել, քան ենթադրվող շուկայական ճնշումը, և որոշ ազդեցություններ դեռևս չեն արտացոլվել մանրածախ շուկայում։
Որ ապրանքների գներն են նվազել
Միևնույն ժամանակ, մի շարք պարենային խմբերում արձանագրվել է գների անկում։ Ամենանշանակալին եղել է շաքարավազի դեպքում՝ 5.3 տոկոս գնանկումով։ Այլ սննդամթերքի ապրանքախմբում գները նվազել են 3.5 տոկոսով, կաթնամթերքի, պանրի և ձվի՝ 3.2 տոկոսով։ Հրուշակեղենը և մսամթերքը նույնպես գրանցել են որոշակի գնիջեցում՝ համապատասխանաբար 1.5 և 0.7 տոկոս։
Ինչով են պայմանավորված այս փոփոխությունները
Այս փոփոխությունները պայմանավորված են մի շարք գործոններով։ Միջազգային շուկաներում ապրանքների գների փոփոխությունները, տրանսպորտային եւ մատակարարման ծախսերը, սեզոնայնությունն ու տեղական արտադրության ծավալները շարունակում են ազդել Հայաստանի պարենային շուկայի կայունության վրա։ Բանջարեղենի եւ մրգերի գների աճը մասնավորապես կարելի է կապել սեզոնային պակասուրդների եւ ներմուծման ծավալների փոփոխության հետ։ Իսկ սուրճի եւ թեյի նման ապրանքների թանկացումը ավելի հավանական է կապված լինի միջազգային գնաճի միտումների հետ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն