Ինչպես Ասիական զարգացման բանկի վարկը կբարելավի առողջապահական ծառայությունների որակը Հայաստանում
Լուրեր |
Այսօր՝ ապրիլի 3-ին, Հայաստանի կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացումը։ Այս համաձայնագիրը նախատեսում է 45.3 միլիոն եվրո արժողությամբ վարկի ներգրավում, որի նպատակն է խթանել առողջապահական ոլորտի բարեփոխումները։
Վարկային ծրագրի նպատակներն ու ուղղությունները
Ծրագրով նախատեսվում է հետևյալ բարեփոխումների իրականացում՝
-
Առողջապահական հաստատությունների կառուցում և բարելավում, ինչը հնարավորություն կտա բարձրացնել բուժօգնության մատչելիությունն ու որակը։
-
Առողջապահական ծառայությունների որակի գնահատում և հաշվետվողականության թվայնացում, ինչպես նաև այս գործընթացների ինստիտուցիոնալացում։
-
Բժշկական հաստատությունների լիցենզավորում, որը նպատակ ունի բարձրացնել առողջապահական ծառայությունների որակական չափանիշները։
-
Մարդկային կապիտալի զարգացում առողջապահության ոլորտում, ինչը կնպաստի որակյալ մասնագետների պատրաստմանը։
-
Հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացում, որի նպատակն է ապահովել բժշկական ծառայությունների հասանելիությունը հեռավոր շրջաններում։
-
Էլեկտրոնային առողջապահության գործքիների կիրառության բարելավում, որը կնպաստի թվայնացված համակարգերի արդյունավետ կիրառմանը։
Վարկավորման պայմանները
Վարկային համաձայնագրով նախատեսվում են հետևյալ պայմանները՝
-
Վարկի գումար՝ 45.310 մլն եվրո,
-
Արժույթ՝ եվրո,
-
Տոկոսադրույքի տեսակ՝ լողացող,
-
Տարեկան տոկոսադրույք՝ 6-ամսյա Euribor+0.5% մարժա + 0.1% (ժամկետի հավելավճար) + 0.12% (արժույթի հավելավճար), իսկ 2025թ. մարտի 10-ի դրությամբ տոկոսադրույքը կկազմի 3.11%,
-
Սպասարկման ամսաթվեր՝ ամեն տարվա հունիսի 15-ը և դեկտեմբերի 15-ը,
-
Ժամկետ՝ 18 տարի,
-
Արտոնյալ ժամկետ՝ 7 տարի,
-
Մարման ժամկետ՝ 11 տարի։
Ծրագրի ակնկալվող արդյունքները
Այս վարկային ծրագիրը հնարավորություն կտա ոչ միայն բարձրացնել առողջապահական ծառայությունների որակը, այլև խթանել թվային գործիքների կիրառումը՝ ապահովելով առողջապահական ոլորտի զարգացման նոր մակարդակ։
Ակնկալվում է, որ ծրագիրը կբարելավի առողջապահական հաստատությունների տեխնիկական հագեցվածությունը և կառավարման արդյունավետությունը՝ ապահովելով Հայաստանի բնակչության ավելի հասանելի և որակյալ բժշկական սպասարկում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն