Շնորհակալության օր հաճախորդների համար IDBank-ում
Լուրեր |
Փետրվարի 27-ին IDBank-ը կրկին հաճախորդների համար շնորհակալության օր էր կազմակերպել․ Բանկի «Կենտրոն» մասնաճյուղում սպասարկվողներին ընդունում էին անակնկալներով ու յուրահատուկ մթնոլորտով։
Առանց առիթի շնորհակալության այս օրերն IDBank-ն արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձրել․ հաճախորդները մասնաճյուղում մասնակցում են փոքրիկ խաղարկությունների, շահում idcoin-ներ, ստանում անակնկալ նվերներ։
IDBank-ի Հաճախորդների փորձառության մենեջեր Սեդա Ավագյանի խոսքով՝ գաղտնիք չէ, որ Բանկի առաքելության առանցքային կետը հաճախորդներին լավագույն սպասարկումն ապահովելն է․ «Յուրաքանչյուր նոր գաղափար, նախաձեռնություն ու նորարարական մոտեցում իրականացվում է՝ հաշվի առնելով մեր հաճախորդների կարիքներն ու ցանկությունները։ Մենք ամեն օր ենք շնորհակալ մեր հաճախորդներին, որ ընտրում են մեզ, բայց երբեմն նաև այսպիսի փոքրիկ միջոցառումներով ցանկանում ենք ևս մեկ անգամ մեր հոգատարությունն ու շնորհակալությունը ցույց տալ նրանց», - ասաց Սեդա Ավագյանը։
https://www.youtube.com/watch?v=TUaZ6HSy014
«Կենտրոն» մասնաճյուղի կառավարիչ Աիդա Շահնազարյանն էլ նշեց, որ թիմն ամենօրյա աշխատանքով, հաճախորդների հետադարձ կապը լսելով է փորձում լավագույն սպասարկումն ապահովել նրանց համար ու երբեմն անգամ գերազանցել սպասելիքները․ «Մեր հավատարիմ հաճախորդները վստահում են մեզ, միշտ գտնում իրենց կարիքներին համապատասխան պրոդուկտներն ու սպասարկումը, մենք էլ մեր շնորհակալությունը հայտնում ենք ոչ միայն բարձրորակ սպասարկմամբ, այլ նաև նմանատիպ միջոցառումներով»։
Հերթական սպասարկման համար բանկ շտապող հաճախորդները անակնկալի էին գալիս՝ տեսնելով խաղարկության հաջողակ անիվը, որը պտտելով շահում էին idcoin-ներ, քաղցր անակնկալներն ու սովորականից տարբերվող միջավայրը։ Ստացված idcoin-երը հաջողակները կարող են օգտագործել ամենուր, ուր կա Իդրամով վճարում կատարելու հնարավորություն, այսինքն՝ ավելի քան 23,500 վաճառակետում։
IDBank-ից խոստանում են՝ նմանատիպ անակնկալները հաճախորդների համար շարունակական են լինելու։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն