Հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից. մանրամասնում է ՊԵԿ-ը
Լուրեր |
Պետական եկամուտների կոմիտեն, ՀՀ կառավարության հետ համատեղ, հիշեցնում է՝ հայտարարագիր ներկայացնող և եկամտային հարկ վճարող քաղաքացիները կարող են օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից, եթե հաշվետու տարվա ընթացքում կատարել են կրթական և առողջապահական սոցիալական ծախսեր։
Քաղաքացիներն այս հնարավորությունից կարող են օգտվել ինչպես իրենց, այնպես էլ իրենց ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերի դեպքում։ Կարևոր է, որ փոխհատուցումից օգտվելու համար սոցիալական ծախս կատարելիս, պարտադիր ծառայություն մատուցողից պահանջել հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս) և վճարումները կատարել բացառապես անկանխիկ եղանակով։
Կրթական ծախսերի համար փոխհատուցման չափը կազմում է մինչև 100 000 դրամ։ Փոխհատուցումը տրամադրվում է մանկապարտեզներում, դպրոցներում, քոլեջներում, բուհերում ուսման վճար կատարելու կամ երաժշտական, գեղարվեստի, պարարվեստի, սպորտի դպրոցներից և կենտրոններից օգտվելու, ինչպես նաև ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ու ոչ ֆորմալ կրթական ծրագրերից օգտվելու դեպքերում։
Կրթական ծրագրի երաշխավորված լինելը կարելի է պարզել՝ այցելելով ԿԳՄՍՆ www.escs.am պաշտոնական կայքէջի «Սոցիալական կրեդիտ» բաժին։ Փոխհատուցման ենթակա են նաև 5-12-րդ դասարանների դասագրքերի վարձակալության վճարները՝ յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան 3 000 դրամի չափով:
https://www.youtube.com/watch?v=wKaNMDqGTr8
Առողջապահական ծախսերի համար փոխհատուցման չափը կազմում է մինչև 50 000 դրամ։ Փոխհատուցումը տրամադրվում է Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից առողջության ապահովագրական փաթեթ ձեռք բերելու կամ ատամնաբուժական ծառայությունների համար վճարելու դեպքերում։
Հիշեցնենք, որ սոցիալական փաթեթի շահառուներն, առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերման դեպքում, անձամբ չեն կարող օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից։
Հիփոթեքային վարկի կամ ուսման վարձի կամ շահաբաժնի մասով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից օգտվելու դեպքում, քաղաքացիները կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից, եթե հաշվետու տարվա համար վճարված եկամտային հարկի և իրենց վերադարձված գումարների միջև առկա է դրական տարբերություն:
Միաժամանակ, կրթական և առողջապահական գծով փոխհատուցվող սոցիալական ծախսերի հանրագումարը չի կարող գերազանցել տարեկան 100 000 դրամը։
Սոցիալական ծախսերի դիմաց փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է եկամուտների տարեկան հայտարարագիրը հանձնելուց հետո ներկայացնել դիմում։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն