ՀԴՄ և անկանխիկ գործարքների ծավալները 2024-ին գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշները
Լուրեր |
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացվել է 532.5 մլն գործարք` 9 տրլն 782.7 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 57.4 մլն գործարքով կամ 12.1%-ով, իսկ արժեքային` 1 տրլն 284.5 մլրդ ՀՀ դրամով կամ 15.1%-ով:
Այդ թվում` միայն ՀԴՄ գործարքների տվյալներով 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացվել է 497.2 մլն գործարք` 2 տրլն 080.9 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 48.0 մլն գործարքով կամ 10.7%-ով, իսկ արժեքային` 153.9 մլրդ ՀՀ դրամով կամ 8.0%-ով:
Կոմիտեն նաև տեղեկացնում է, որ 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացվել է 107.9 մլն անկանխիկ գործարք` 642.1 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը ևս գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 49.9 մլն անկանխիկ գործարքով կամ 86.3%-ով, իսկ արժեքային` 197.4 մլրդ ՀՀ դրամով կամ 44.4%-ով:
Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ վերը նշված ցուցանիշներում, համադրելիության սկզբունքը պահպանելու համար, չի ներառվել տաքսի ծառայությունների գործարքների վերաբերյալ տվյալը, որը սեպտեմբեր ամսին կազմել է 6.9 մլն գործարք՝ 8.7 մլրդ ՀՀ դրամ արժեքով, որից անկանխիկ` 2.4 մլն գործարք` 3.4 մլրդ ՀՀ դրամ արժեքով: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․