Կենտրոնական բանկը հրապարակել է 2023 թվականի տարեկան հաշվետվությունը
Լուրեր |
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է 2023թ. տարեկան հաշվետվությունը։
Հրապարակված ցուցանիշների համաձայն 2023 թվականի ընթացքում 12-ամսյա գնաճը կազմել է -0.6%, իսկ բնականոն գնաճը -0.4%։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կազմել է 9.25%։ 2024 թվականին ԿԲ-ն սկսել է գործարկել նոր վերլուծական համակարգ՝ FPAS Mark II (ԿՔՎՀ II), որը հայտնի է որպես երկրորդ սերնդի կանխատեսումների և քաղաքականության վերլուծության համակարգ։
Դրամաշրջանառության մեջ գտնվող թղթադրամների քանակի հարաբերությունը ծավալին կազմել է 880,794,747.14։ Անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 2,537,487,623.6, իսկ քանակը՝ 289,999,052.09։ Պահուստները կազմել են 3,608 մլն ԱՄՆ դոլար։
Ֆինանսական համակարգի ակտիվների հարաբերությունը ՀՆԱ-ին կազմել է 116.2%։ Բանկային համակարգի ընդհանուր կապիտալի համարժեքությունը գրանցել է 9.9% ցուցանիշ։ Բանկային համակարգի իրացվելիության ծածկույթի գործակիցը 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ կազմել է 290.6%։ Կապիտալի հակացիկլիկ բուֆերը կազմել է 1.5%։ Վարկ/գրավ հարաբերակցությունը կազմել է 90% դրամի դեպքում, 70% արտարժույթի դեպքում։
Հաշվետվության նախաբանում ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հանդես է եկել խոսքով.
«Ձեզ ենք ներկայացնում ՀՀ կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը, որտեղ ամփոփված են տարվա ընթացքում մեր հաղթահարած մարտահրավերները, ձեռքբերումները և այն փոփոխությունները, որոնք ձեռնարկել ենք ավելի լավ Կենտրոնական բանկ ունենալու համար: Այս տարվա հաշվետվության մեջ փորձել ենք ամփոփել ռազմավարությամբ նախանշված անելիքները, որը մեր առաջին փորձն է:
Չնայած տարվա ընթացքում առաջացած խնդիրներին՝ Կենտրոնական բանկը վստահորեն ապահովել է իր նպատակների իրականացումը։ 2023 թվականի երկրորդ կեսից՝ իրականացված դրամավարկային քաղաքականության և արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցության ներքո, գնաճը արագորեն նվազեց։
Կենտրոնական բանկը, հաշվի առնելով արտաքին միջավայրի և պահանջարկի հնարավոր զարգացումները, որդեգրեց դրամավարկային քաղաքականության աստիճանական թուլացման քաղաքականություն։ 2024 թվականը Հայաստանի տնտեսության համար նշանավորվեց ցածր գնաճով և բարձր տնտեսական աճով, ինչը զգալիորեն նպաստեց հասարակության բարեկեցության մակարդակի բարձրացմանը։
Դրամավարկային քաղաքականության՝ կանխատեսման և վերլուծական լավագույն համակարգ ունենալու նպատակով տարվա ընթացքում շարունակել ենք մշակել կանխատեսումների և քաղաքականության վերլուծության 2-րդ սերնդի համակարգը (FPAS MARK II):
https://youtu.be/c7G7Nv8xXSw
Այս համակարգի միջոցով փորձելու ենք գնալ ավելի թափանցիկ, հստակ քայլերի հաջորդականությամբ ուղեգծած ճանապարհով, ներկայացնել սցենարային մտածողությունը, բացատրել մեր կայացրած որոշումների տրամաբանությունը: Սա հնարավորություն կտա մեզ ցանկացած պարագայում, անկախ զարգացումներից, լինելու պատրաստ և հետևողական՝ իրագործելու միջնաժամկետում գնաճի թիրախի և երկրում գների կայունության ապահովման նպատակը:
Ֆինանսական կայունության տեսանկյունից կարող ենք փաստել, որ բանկային համակարգը՝ ֆինանսական համակարգի խոշորագույն հատվածը, 2023 թվականը ամփոփել է կապիտալի և իրացվելիության բարձր պաշարներով՝ երաշխավորելով համակարգի դիմակայունությունը հնարավոր ցնցումների նկատմամբ: Առաջնորդվելով նոր մոտեցումների ներդրմամբ՝ դեռևս տարեսկզբին մշակել ենք կապիտալի հակացիկլիկ շեմի սահմանման ընդհանուր մեթոդաբանություն:
Դա ուղղված է դինամիկ և ապագային միտված մակրոպրուդենցիալ քաղաքականության հիմքերի ամրապնդմանը, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացի թափանցիկության աստիճանի բարձրացմանը: Բացի այդ՝ կարևոր փոփոխություններ են իրականացվել նաև կարգավորման դաշտում և ռիսկերի վրա հիմնված վերահսկողության ներդրման գործընթացում։ Մեր ներքին կարողությունների զարգացման առումով, ձգտում ենք լինել ինքնակրթվող և առաջատար կառույց, պարտավորվել ենք ներդնել մեր լավագույն ջանքերը՝ ներկայիս արագ փոփոխվող աշխարհին համընթաց քայլելու համար։
Այս մոտեցման համատեքստում մեկնարկել ենք ներքին վերափոխման ծրագիրը, որն անդրադառնում է մեր աշխատանքային միջավայրի բոլոր կողմերին՝ նպատակ ունենալով ձևավորելու նոր որակի կազմակերպություն՝ ի բարօրություն մեր հասարակության։ 2024 թվականի ընթացքում արդեն ներդրել ենք ներքին հաղորդակցման բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, նախագծվել են կատարողականի կառավարման և կոլեգիալ որոշումների կայացման համակարգերը։
2023 թվականը Կենտրոնական բանկի համար հոբելյանական էր, քանի որ նշում էինք ազգային դրամի՝ մեր պետականության խորհրդանիշներից մեկի30-ամյակը։ Հետադարձ հայացք գցելով
անցած ուղուն՝ չափազանց հպարտ ենք, որ Կենտրոնական բանկի աշխատակիցների երկարամյա աշխատանքը տալիս է իր արդյունքը, և այսօր Հայաստանի քաղաքացիներն ունեն ապահով, անվտանգ և հարմար վճարամիջոց՝ իրենց առօրյա գործարքների կատարման համար։ Մենք հավատարիմ ենք մնում տնտեսական կայունության ու բարեկեցության ապահովմանը նպաստելու մեր առաքելությանը և անելու ենք ամեն ինչ, որպեսզի օգտագործենք մեր երկրի և ամեն մի դրամի ներուժը:»
Կենտրոնական Բանկ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 15-ի կարևոր լուրերը
2026/03/15/ 22:00 -
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին