Երեխաների տոնը՝ միջոցառումներով ու զեղչերով․ Idram Junior
Լուրեր |
«90-ականների Երևան» գրքի շնորհանդեսի օրը պատահական չէր ընտրվել հունիսի 1-ին։ «Կախարդական գրադարանը» գրքերի շարքի հեղինակ Հայկ Աջապահյանի նոր գիրքը, որ շարքի 4-րդ գիրքն է, անցած-գնացած տարիների մասին ամենապատկերավոր ձևով է պատմում մեր օրերի երեխաներին։ Շնորհանդեսը հիանալի առիթ էր՝ երեխաներին ներկայացնելու իրենց ծնողների մանկությունը։
Իդրամ ընկերությունը միշտ սիրով է աջակցում ընթերցանությունը խթանող միջոցառումներին․ այս անգամ էլ Իդրամ Ջունիորն ու ԴաՎինչին երեխաների համար անակնկալ ունեին։ Երեխաները հնարավորություն ունեն ԴաՎինչի հրատարակչության ամբողջ տեսականին, այդ թվում Հայկ Աջապահյանի գրքերի ամբողջ շարքը, գնել 25% զեղչով` վճարելով Իդրամ Ջունիորով։
Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և ՍՊ ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ընկերությունը ևս մեկ անգամ ցանկանում է շեշտել երեխաների մշտապես կրթվելու կարևորությունը․ «Մենք վստահ ենք, որ երեխաներին նմանատիպ հետաքրքիր գրականություն մատուցելով կարող ենք սեր արթնացնել ընթերցանության հանդեպ։ Երեխաներին լավագույնս կարող ենք պաշտպանել նաև, եթե նրանց զինենք գիտելիքներով։ Իդրամը նաև ֆինանսական գրագիտության դասընթացներով փորձում է կյանքի այդ՝ շատ կարևոր ոլորտում կրթել և զինել երեխաներին», - ասաց Տաթևիկ Վարդևանյանը։
«Կախարդական գրադարանը» գրքերի շարքի հեղինակ Հայկ Աջապահյանն էլ կարևորեց ֆինանսական կրթությունը հատկապես արագ զարգացող տեխնոլոգիաների դարում․ «Երեխաները շատ չեն պատկերացնում ինչ է փողը, ինչպես վարվել դրա հետ և հատկապես՝ ինչպես խնայել․ նրանց փոքրուց է պետք սովորեցնել այդ ամենը», - ասաց նա։
«90-ականների Երևան» գիրքը նկարազարդ է ներկայացնում այդ տարիների կյանքը, երեխաները գրքի տողերում կտեսնեն այսօրվա կյանքի և իրենց ծնողների մանկության մեծ և հետաքրքիր տարբերությունները։ Իսկ միջոցառման օրը բազմաթիվ երեխաներ արդեն իսկ վճարելով Իդրամ Ջունիորով հասցրին հաճելի զեղչով ձեռք բերել նոր գիրքը։
Ակցիան կգործի մինչև հունիսի 7-ը։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
https://youtu.be/imVjH8WXP3I
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն