PANEX-ը ներկայացնում է նորարար շինարարական լուծումներ
Լուրեր |
Երևանում մեկնարկել է Construction Expo-ն, որը մի հարկի տակ է հավաքել ոլորտի խոշորագույն ընկերություններին ու մասնագետներին։
Մասնակիցների շարքում է վրացական Panex ընկերությունը՝ տարածաշրջանում առաջիններից, որն արտադրում է սենդվիչ-պանելներ՝ պոլիուրետանային միջնաշերտով։
Ընկերությունը ցուցահանդեսին մասնակցում է արդեն յոթերորդ տարին՝ ներկայացնելով իր նորարար լուծումները, վերջին սերնդի պատային և տանիքի սենդվիչ-պանելները։ Դրանք աչքի են ընկնում բարձր որակով, էներգախնայողությամբ և գեղագիտական տեսքով։
Դավիթ Ջամբուրիձե - Կորպորատիվ վաճառքների և արտահանման զարգացման մենեջեր. «Մեր պանելներն ունեն շատ ցածր ջերմահաղորդունակություն, ինչի շնորհիվ էականորեն նվազեցնում են սառեցման և ջեռուցման ծախսերը։ Սա հատկապես կարևոր է սառնարանների, սառցարանների, պահեստների և տեխնիկական տարածքների կառուցման ժամանակ։ Մենք օգտագործում ենք միայն բարձրորակ մետաղ և պոլիուրեթան, իսկ արտադրությունը զինված է ժամանակակից իտալական և կորեական սարքավորումներով։ Յուրաքանչյուր փուլ վերահսկվում է որակավորված մասնագետների կողմից: Այս ամենը զգալիորեն բարձրացնում է արտադրանքի որակը:»
https://youtu.be/OIhT81nq_ks
Ընկերությունը վերջերս անցել է ISO 9001:2015 միջազգային հավաստագրումը՝ գերմանական TÜV Nord (Թյուֆ Նորդ) սերտիֆիկացնող մարմնի կողմից՝ Enterprise Georgia (Էնթերփրայզ Ջորջիա ) կազմակերպության աջակցությամբ։ Սերտիֆիկացումը հնարավոր է դարձել արտադրական գծի արդիականացման և եվրոպական որակի կառավարման ստանդարտների ներդրման շնորհիվ։ Այն նշան է արտադրանքի բարձր որակի և կառավարման հստակ համակարգի։
Ընկերությունը հավակնում է զարգանալ նաև միջազգային շուկայում՝ Հայաստանը համարելով տարածաշրջանային կարևոր հանգույց։ Երևանյան ցուցահանդեսը Panex-ի համար ոչ միայն արտադրանքի ներկայացման հարթակ է, այլև համագործակցությունների հաստատման ու մասնագիտական փորձի փոխանակման հնարավորություն։
Գիորգի Մեգրելիշվիլի - Կորպորատիվ վաճառքների և արտահանման զարգացման մենեջեր. «Մեզ համար նման միջազգային ցուցահանդեսներին մասնակցելը պարզապես գործնական միջոցառում չէ, այլ առիթ՝ հանդիպելու մեր կարևոր գործընկերներին։ Դա հատկապես վերաբերում է Հայաստանին՝ մեր հարևան երկրին, որի հետ կապված ենք ոչ միայն գործնական, այլև ջերմ մարդկային հարաբերություններով։ Հայաստանը մեր հարևանն է, վստահելի գործընկերը: Մեզ համար կարևոր է այստեղ լինելը, անձամբ շփվելը, փորձի փոխանակում իրականացնելը: Նման միջոցառումները օգնում են ավելի լավ հասկանալ շուկայի կարիքները և առաջ շարժվել։»
Panex-ի պանելները լայնորեն օգտագործվում են շինարարության մեջ՝ լոգիստիկ կենտրոնների, սննդի և գյուղատնտեսական օբյեկտների, վարչական շենքերի կառուցման համար։ Թբիլիսիից 20 կմ հեռավորության վրա գտնվող ժամանակակից գործարանը համալրված է իտալական ավտոմատացված արտադրական գծով, որը թույլ է տալիս տարեկան արտադրել մինչև 6 միլիոն քառակուսի մետր պանելներ։
2014 թվականին հիմնադրված Panex ընկերությունը այսօր արդեն համագործակցում է մի շարք աշխարհահռչակ բրենդների հետ, այդ թվում՝ Coca-Cola, Mercedes-Benz, Askaneli, Բրեդֆիլդ:
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն