Ներդրումային ոլորտը հոկտեմբերի 1-ին
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ցուցիչները երկուշաբթի օրը փակվել են աճով. Dow Jones Industrial Average-ը բարձրացել է 0.04%-ով՝ հասնելով 42,330.1 կետի: S&P 500-ի արժեքը բարձրացել է 0.34%-ով՝ հասնելով 5,757.67 կետի: S&P 500-ի ֆյուչերսը երեքշաբթի օրը կորցրել է 0.05%-ով: Ճապոնական Nikkei 225-ը բարձրացել է 1.37%-ով՝ հասնելով 38,723 կետի: Կորեական KOSPI-ն նվազել է 2.11%-ով՝ հասնելով 2,593.88 կետի, իսկ չինական Shanghai Composite-ը աճել է 8.06%-ով՝ հասնելով 3,336.50 կետի: Այսօր Հարավային Կորեայում և Չինաստանում ոչ աշխատանքային օր է:
Մակրոէկոնոմիկա
1. Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ի աճը դանդաղել է երկրորդ եռամսյակում և կազմել է 0.5% եռամսյակային հաշվարկով և 0.7% տարեկան հաշվարկով: Արդյունքները վատթար են կանխատեսումներից:
2. Սեպտեմբերին Չինաստանի գործարար ակտիվության ինդեքսը (PMI) կազմել է 49.8 կետ՝ աճելով 1.4%-ով ամսական հաշվարկով:
3. Գերմանիայում սեպտեմբերին ինֆլյացիան դանդաղել է և կազմել է 0% ամսական հաշվարկով և 1.6% տարեկան:
Ապրանքային շուկաներ
Ոսկու գինը նվազել է և ներկայումս կազմում է $2,643.7 մեկ ունցիայի համար: Նավթի գնանշումները երկուշաբթի նվազել են. Brent նավթի գինը կազմում է $71.7 մեկ բարելի համար, իսկ WTI-ն՝ մոտ $68.2:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1. Ֆրանս-իտալական ավտոարտադրող Stellantis-ը վատթարացրել է 2024 թվականի ֆինանսական կանխատեսումները՝ կապված Եվրոպայում ավտոմեքենաների շուկայի ճգնաժամի հետ, որը պայմանավորված է Չինաստանի հետ մրցակցությամբ: Ընկերությունը կանխատեսում է շահութաբերության մակարդակը շտկված շահույթի համար 5.5%-ից 7%՝ նախկինում կանխատեսվող 10%-ի փոխարեն:
2. Carnival Corp.-ի՝ նավարկությունների օպերատորը, հրապարակել է 2024-ի երրորդ եռամսյակի և ինն ամսվա արդյունքները: Ընկերության եկամուտը 9 ամսվա ընթացքում աճել է 18%-ով՝ հասնելով $19.1 միլիարդի: Զուտ շահույթը կազմել է $1.6 միլիարդ՝ նախորդ տարվա $26 միլիոն վնասի դիմաց: 9 ամսվա ընթացքում ուղևորների թիվը կազմել է 10.3 միլիոն՝ 1 միլիոնով ավել, քան 2023 թվականին։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․