Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
BYD-ը նշել է բոլորովին նոր, էլեկտրական երկհարկանի ավտոբուսի՝ BYD BD11-ի համաշխարհային դեբյուտը: Այն ներկայացվել է Լոնդոնի ավտոբուսների թանգարանում: BD11-ի ներկայացումը Մեծ Բրիտանիայի հասարակական տրանսպորտում կարևոր նշանակություն ունի BYD-ի համար:Լոնդոնի համար հատուկ նախագծված BD11-ը այս տարվա վերջին կսկսի գործել Մեծ Բրիտանիայում, իսկ դրանից հետո կսկսվեն նաև նոր մոդելների մշակումները՝ նախատեսված մարզերի համար:
Մեծ Բրիտանիայում գործելու են ավելի քան 1800 BYD էլեկտրական ավտոբուսներ, որոնց ընդհանուր վազքը կազմում է ավելի քան 80 միլիոն մղոն, ինչը համարժեք է 137 միլիոն տոննա ածխաթթու գազի արտանետումների կրճատմանը: Սա առանցքային նշանակություն է ունենալու Լոնդոնում օդի աղտոտվածության մակարդակի կրճատման համար: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը մայիսի 28-ի դրությամբ կազմել է 26 ԱՄՆ դոլար:
Ոլորտում առաջատար «Էրնսթ Ընդ Յանգ» ՓԲԸ-ն «Լիմիթլես ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ում իրականացրել է տարեկան աուդիտ և հաստատել ընկերության և ֆոնդի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը և համապատասխանությունը միջազգային ստանդարտներին: Աուդիտորական եզրակացությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Walgreens-ը միանում է այլ մանրածախ առևտրականների՝ նվազեցնելով մի շարք ապրանքների գները՝ խորտիկներից մինչև հիգիենայի պարագաներ. այս քայլի նպատակն է վերականգնել գնաճի հետևանքով էապես կրճատված պահանջարկը: Ընկերությունը նվազեցրել է ավելի քան 1,500 ապրանքների գներ՝ ինչպես առցանց, այնպես էլ խանութից գնման դեպքում:
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Target-ը, Walmart-ը և Amazon-ը ևս իջեցրել են հազարավոր կենցաղային ապրանքների գներ: Թեև Walgreens Boots Alliance’s-ի հրապարակած հաշվետվությունները ցույց են տվել, որ վաճառքները գերազանցել են սպասելիքները, այնուամենայնիվ ընկերության բաժնետոմսերը նվազել են 40%-ով, և իջել են շահույթի կանխատեսումները՝ պայմանավորված ԱՄՆ-ում մանրածախ սպառման ներկայիս բարդ իրավիճակով: Walgreens-ի մեկ բաժնետոմսի արժեքը մայիսի 30-ի դրությամբ կազմում է 15 ԱՄՆ դոլար:
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․