Այս տարիների ընթացքում ՊԵԿ–ը բազմաթիվ դժգոհություններ է ստացել տնտեսավարողներից՝ այս առումով ժամանակի, ֆինանսական միջոցների կորստի հետ կապված: ՊԵԿ–ն այս ընթացքում որոշակի միջոցառումներ իրականացրել է, օրինակ՝ ընթացակարգերը հեշտացնելու համար ստեղծել է ռազմական նշանակության չունեցող ապրանքների շտեմարան և այլն:
«ՊԵԿ–ը, սակայն, որոշեց արմատական փոփոխությունների գնալ: Միտքն այն էր, որ մաքսային մարմինները փորձեն իրենք նախապես որոշակի ուսումնասիրություն անել այդ ապրանքների նկատմամբ և փորձաքննության ուղարկել միայն այն ապրանքները, որոնք իրոք պահանջում են ավելի խորը մասնագիտական փորձաքննություն, գիտելիքներ: ՊԵԿ–ի աշխատակիցներից՝ հիմնականում մաքսավորներից, ստեղծվեց մասնագիտական խումբ, որոնք անցան մասնագիտական վերապատրաստում այս ուղղությամբ»,–ասաց Կարապետյանը:
Մասնագիտական խումբը կազմված է 6 հոգուց, գործում է ապրիլի 11–ից: Մասնագիտական վերապատրաստման հարցում օգնել է փորձագիտական ընկերություններից մեկը: Տնտեսավարողները և քաղաքացիները ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան հարթակի միջոցով են ապրանքների արտահանման և ներմուծման համար էլեկտրոնային թույլտվություն ստանում: Այսպիսով, երկակի կամ ռազմական նշանակության ապրանքների փորձաքննության հայտերը ևս կարող են ուղարկել այդ նույն հարթակով:
«Եթե քաղաքացին կամ տնտեսավարողը հայտ է ներկայացնում կոնկրետ ապրանքի վերաբերյալ՝ ստանալու եզրակացություն՝ երկակի, ռազմական նշանակության է, թե ոչ, հայտն ուղղվում է դեպի ՊԵԿ–ում գտնվող մասնագիտական խումբ: Ծավալները թույլ են տալիս 24 ժամվա ընթացքում այդ ուսումնասիրություններն անել ու եզրակցություն տալ: Ընդ որում՝ այդ ամենն արվում է ամբողջությամբ անվճար: Մի քանի ժամվա ընթացքում մենք հայտատուին տեղեկացնում ենք՝ արդյոք անհրաժեշտ է լրացուցիչ փորձաքննության գնալ, թե ոչ: Մենք տեղեկատվությունը փոխանցում են էլեկտրոնային եղանակով հայտարարագրման ժամանակ, որ մարդիկ լրացուցիչ փաստաթուղթ չներկայացնեն մաքսային տեսուչներին»,–ասաց ՊԵԿ պաշտոնյան:
ՊԵԿ–ում նկատել են՝ ապրիլի 11–ից ի վեր բավականին լավ արդյունքներ են գրանցվել, տնտեսավարողները հավելյալ ժամանակ ու ռեսուրս չեն ծախսում այլևս: Այսպիսով, ապրիլի 11–ից 212 հայտ է ստացվել մեկ պատուհան հարթակով, որում ներառված է եղել 600 ապրանքատեսակ: 212 հայտից 186–ը վերադարձվել է տնտեասվարողներին և քաղաքացիներին՝ գրագրությամբ, որ փորձաքննության անհրաժեշտություն չկա: 600 ապրանքատեսակներից 453–ի համար փորձագիտական մարմին դիմելու կարիք չի եղել:ABNews
Ներմուծվող և արտահանվող ապրանքի երկակի ու ռազմական նշանակության վերաբերյալ եզրակացությունը
Լուրեր | 2024/05/01 07:18

Այս տարիների ընթացքում ՊԵԿ–ը բազմաթիվ դժգոհություններ է ստացել տնտեսավարողներից՝ այս առումով ժամանակի, ֆինանսական միջոցների կորստի հետ կապված: ՊԵԿ–ն այս ընթացքում որոշակի միջոցառումներ իրականացրել է, օրինակ՝ ընթացակարգերը հեշտացնելու համար ստեղծել է ռազմական նշանակության չունեցող ապրանքների շտեմարան և այլն:
«ՊԵԿ–ը, սակայն, որոշեց արմատական փոփոխությունների գնալ: Միտքն այն էր, որ մաքսային մարմինները փորձեն իրենք նախապես որոշակի ուսումնասիրություն անել այդ ապրանքների նկատմամբ և փորձաքննության ուղարկել միայն այն ապրանքները, որոնք իրոք պահանջում են ավելի խորը մասնագիտական փորձաքննություն, գիտելիքներ: ՊԵԿ–ի աշխատակիցներից՝ հիմնականում մաքսավորներից, ստեղծվեց մասնագիտական խումբ, որոնք անցան մասնագիտական վերապատրաստում այս ուղղությամբ»,–ասաց Կարապետյանը:
Մասնագիտական խումբը կազմված է 6 հոգուց, գործում է ապրիլի 11–ից: Մասնագիտական վերապատրաստման հարցում օգնել է փորձագիտական ընկերություններից մեկը: Տնտեսավարողները և քաղաքացիները ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան հարթակի միջոցով են ապրանքների արտահանման և ներմուծման համար էլեկտրոնային թույլտվություն ստանում: Այսպիսով, երկակի կամ ռազմական նշանակության ապրանքների փորձաքննության հայտերը ևս կարող են ուղարկել այդ նույն հարթակով:
«Եթե քաղաքացին կամ տնտեսավարողը հայտ է ներկայացնում կոնկրետ ապրանքի վերաբերյալ՝ ստանալու եզրակացություն՝ երկակի, ռազմական նշանակության է, թե ոչ, հայտն ուղղվում է դեպի ՊԵԿ–ում գտնվող մասնագիտական խումբ: Ծավալները թույլ են տալիս 24 ժամվա ընթացքում այդ ուսումնասիրություններն անել ու եզրակցություն տալ: Ընդ որում՝ այդ ամենն արվում է ամբողջությամբ անվճար: Մի քանի ժամվա ընթացքում մենք հայտատուին տեղեկացնում ենք՝ արդյոք անհրաժեշտ է լրացուցիչ փորձաքննության գնալ, թե ոչ: Մենք տեղեկատվությունը փոխանցում են էլեկտրոնային եղանակով հայտարարագրման ժամանակ, որ մարդիկ լրացուցիչ փաստաթուղթ չներկայացնեն մաքսային տեսուչներին»,–ասաց ՊԵԿ պաշտոնյան:
ՊԵԿ–ում նկատել են՝ ապրիլի 11–ից ի վեր բավականին լավ արդյունքներ են գրանցվել, տնտեսավարողները հավելյալ ժամանակ ու ռեսուրս չեն ծախսում այլևս: Այսպիսով, ապրիլի 11–ից 212 հայտ է ստացվել մեկ պատուհան հարթակով, որում ներառված է եղել 600 ապրանքատեսակ: 212 հայտից 186–ը վերադարձվել է տնտեասվարողներին և քաղաքացիներին՝ գրագրությամբ, որ փորձաքննության անհրաժեշտություն չկա: 600 ապրանքատեսակներից 453–ի համար փորձագիտական մարմին դիմելու կարիք չի եղել:Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/11/06 20:20
Նոյեմբերի 6-ի կարևոր լուրերը
1. ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցըՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում (նոյեմբերի 11-ին) կարող է քննարկվել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը:Պանկինի պարզաբանումը. ՌԴ դիվանագետը նշել է, որ հարցի քննարկումը կախված կլինի անդամ պետությունն...

Լուրեր | 2026/11/06 19:19
Նոյեմբերի 6-ի բիզնես լուրերը
Տեղական լուրերՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է սկսել կաթնամթերքի 11 ընկերություններում2026 թ. կաթնամթերքի արտադրություններում իրականացված 120 ստուգումների արդյունքում ՍԱՏՄ-ն կայացրել է կասեցման 25 որոշում: Բացի այդ, անկախ փորձաքննությամբ մանրէաբանական անհամապատասխանություններ արձանագրած 11 ընկերություններում սկսվել են վերահսկողական ստուգումներ:2027 թվականին հուշարձանների վերականգնման համար կհա...

Լուրեր | 2026/11/06 18:20
12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստում քննարկվել են նոր հայտնաբերված պատմամշակութային կառույցներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը և հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր։Քննարկման արդյունքում, հանձնաժողովի դրական եզրակացությունների հիման վրա, 12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ։Տեղական նշանակությ...

Լուրեր | 2026/11/06 18:19
Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը
Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Գյոթե ինստիտուտի (Goethe-Institut) նոր գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Գյոթե ինստիտուտի ֆինանսատնտեսական բաժնի տնօրեն Աննի Կիրմսեն և Հայաստանում Գյոթե ինստիտուտի տնօրեն Յան-Թագե Քյուհլինգը։Ինչու է դա կարևոր. Գյոթե ինստիտուտն առանցքային դերակատար...

