ABNews
Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար
Լուրեր | 2024/12/01 11:08

Եվրագոտու երկրներում գնաճի տեմպը նոյեմբերին տարեկան կտրվածքով արագացել է՝ կազմելով 2.3%, ինչը կասկածի տակ է դնում դեկտեմբերին Եվրոպական կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների կրճատումը։
ԱՄՆ տնտեսությունը տարվա երրորդ եռամսյակում կայուն աճ է գրանցել սպառողական ծախսերի աճի ֆոնին։ ՀՆԱ-ի աճը ոչ ճշգրտված տվյալներով կազմել է 2.8%։ Սպառողական ծախսերը, որը կազմում է տնտեսական ակտիվության երկու երրորդը, գրանցել է 3.5% աճ։
ՌԴ-ում գնաճը տարեկան կտրվածքով նոյեմբերի 25-ի դրությամբ կազմել է 8.78%: Էկոնոմիկայի զարգացման նախարարության տվյալներով գները նոյեմբերի սկզբից աճել են 1.15%-ով, իսկ տարեսկզբից՝ 7.8%-ով։
S&P 500 և Dow Jones ֆոնդային ինդեքսները հասել են ռեկորդային բարձր մակարդակի՝ տեխնոլոգիական ոլորտի բաժնետոմսերի աճի արդյունքում (օրինակ՝ Nvidia-ն աճել է 2%-ով, Tesla-ն՝ 3.7%-ով): S&P 500-ը գրանցել է 0.56% աճ, Dow Jones-ը՝ 0.42% աճ։
ՌԴ-ում գործազրկության մակարդակը հոկտեմբերին հասել է ռեկորդային ցածր մակարդակի՝ կազմելով 2.3%: Մինչ այդ գործազրկության մակարդակը չորս ամիս շարունակ 2.4% էր կազմում։
Cube Invest
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
