Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը ունի նորանշանակ ղեկավար
Լուրեր |
Երևան, հուլիսի 1, 2025թ․ - Ֆաբրիցիո Զարկոնեն Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարի պաշտոնը կստանձնի 2025 թ. հուլիսի 1-ից։
Զարկոնեն ծագումով իտալացի է, ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ զարգացման ոլորտում, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարական Աֆրիկայում։ Նա կշարունակի ՀՀ կառավարության և երկրում գործող զարգացման գործընկերների հետ արդյունավետ երկխոսության և համագործակցության ավանդույթը։
Զարկոնեն կղեկավարի Համաշխարհային բանկի Հայաստանի հետ հաստատված «Երկրի գործընկերության շրջանակի» իրականացումը, կապահովի բանկի ընթացիկ և նոր հաստատված ծրագրերի արդյունավետ իրականացումը՝ մասնավորապես էներգետիկայի և ջրային ոլորտներում, ինչպես նաև կառաջնորդի Երևանի գրասենյակի թիմը։
«Ինձ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանի գրասենյակին և ամրապնդել մեր համագործակցությունը Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ։ Իմ ուշադրության կենտրոնում կլինի երկրի զարգացման առաջնահերթություններին աջակցելը՝ հատկապես դիմակայունության ուժեղացումը, աշխատատեղերի ստեղծումը, ներդրումները մարդկային կապիտալում՝ զուգահեռ խթանելով կլիմայական գործողություններն ու ներառական աճը», – նշել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեն։
Նախքան Հայաստանում նշանակվելը Զարկոնեն եղել է Թաիլանդում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար։ Մինչ այդ նա ղեկավարել է բանկի գրասենյակները Բուլղարիայում, Չեխիայում և Սլովակիայում՝ կառավարելով լայնածավալ տեխնիկական աջակցման ծրագրեր։ Նա նաև ղեկավարել է Կոստա Ռիկայի և Սալվադորի գրասենյակները՝ համակարգելով վարկային և խորհրդատվական ծրագրերը։ Կարիերայի ավելի վաղ փուլում Զարկոնեն աշխատել է Մերձավոր Արևելքում՝ համակարգելով բյուջետային աջակցության կարևոր ծրագրեր Արևմտյան Ափում և Գազայի գոտում։
Նա ունի Իսպանիայի Բիզնեսի կառավարման բարձրագույն բիզնես դպրոցի (Escuela Superior de Administración y Dirección de Empresas (ESADE)) կողմից մենեջմենթի գիտությունների դոկտորի կոչում, ինչպես նաև Եվրոպական տնտեսագիտության և իրավունքի մագիստրոսի աստիճան:
Հայաստանում Համաշխարհային բանկի մասին
Համաշխարհային բանկը և Հայաստանը արդյունավետ գործընկերություն ունեն 1992 թվականին երկրի՝ կառույցին միանալուց ի վեր: Վերջին երեք տասնամյակների ընթացքում Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրել է ավելի քան 2.5 միլիարդ դոլարի ֆինանսավորում՝ աջակցելով զարգացման լայն շրջանակի առաջնահերթություններին, ներառյալ ենթակառուցվածքները, կրթությունը, առողջապահությունը, սոցիալական պաշտպանությունը և պետական հատվածի արդիականացումը: Ներկայիս պորտֆելը շեշտը դնում է ներառական աճի խթանման, մարդկային կապիտալի զարգացման, դիմակայունության բարձրացման և կանաչ անցման արագացման վրա:
Կապ
Երևանում՝ Հասմիկ Սողոմոնյան, +374 91291300, [email protected]
Վաշինգտոն ԴիՍի-ում՝ Քրիստեֆեր Ուալշ, +1 (202) 473-4594, [email protected]
*հոդվածը պատրաստելիս օգտագործվել է նաեւ ԱԲ
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայաստանում երկրորդ տարին անընդմեջ գրանցվում է կոռուպցիոն հանցագործությունների թվի նվազում․ Դատախազություն
2026/05/06/ 16:27 -
Հայաստանում դատական գործերի թիվը կրկնապատկվել է
2026/05/06/ 16:15 -
Ֆրանսիական ներկայությունը Հայաստանում ընդլայնվում է. ԱԺ-ն վավերացնում է նոր արձանագրություն
2026/05/06/ 16:12 -
Որքա՞ն է համալրվել պետբյուջեն. ապօրինի գույքի բռնագանձման արդյունքները
2026/05/06/ 14:41 -
AmCham Armenia․ տարեկան ժողով ու նոր ղեկավար կազմ
2026/05/06/ 14:31 -
Նորվեգիան 302 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային ռшզմական աջակցություն ցուցաբերելու համար
2026/05/06/ 14:25 -
Evocabank-ը և Proparco-AFD-ն ստորագրել են 20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր
2026/05/06/ 13:38 -
Հայաստանը և Ֆրանսիան կխորացնեն համագործակցությունը ԱԹՍ-ների, արհեստական բանականության, քվանտային հաշվարկների և այլ ոլորտներում
2026/05/06/ 12:50 -
Վաշինգտոնը հաստատում է եվրոպական մեքենաների համար 25% մաքսատուրքի որոշումը
2026/05/06/ 12:03 -
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի հերթական խմբաքանակը
2026/05/06/ 12:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․