Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
Tesla-ի բաժնետոմսերը նվազել են՝ համընկնելով շուկայում նկատվող լայնածավալ անկման հետ, որն առաջացել է, երբ Moody's Ratings-ը իջեցրել է ԱՄՆ-ի վարկունակության վարկանիշը։Վերջին շաբաթների ընթացքում միջազգային առևտրային բանակցությունների վերաբերյալ լավատեսական լուրերը նպաստել են Tesla-ի բաժնետոմսերի արժեքի աճին՝ չնայած այն հանգամանքին, որ Եվրոպայի մի շարք երկրներում և Չինաստանում վաճառքի և գրանցումների ցուցանիշները նվազել են և չեն արդարացրել սպասելիքները։
Tesla-ի բաժնետոմսերը նվազել են ավելի քան 2%-ով, իսկ տարեսկզբից մինչ օրս շարունակում են մնալ նվազման միտման մեջ՝ գրանցելով մոտ 16% անկում։ Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը մայիսի 22-ի դրությամբ կազմել է 341 ԱՄՆ դոլար։
Չինական ավտոարտադրողների բաժնետոմսերը շարունակում են նվազել՝ գնային պատերազմի և կարգավորող մարմինների կողմից ուժեղացված վերահսկողության պատճառով:Հոնկոնգում գրանցված BYD ընկերության բաժնետոմսերը նվազել են մինչև 4%` կորցնելով նախորդ ժամանակաշրջանի արդյունքները։ Բաժնետոմսերի արժեզրկումը անցյալ շաբաթվա ռեկորդային բարձրակետի ճիշտ հակադարձն է։ Ներդրողները արձագանքեցին չինական էլեկտրական մեքենաների հսկայի մայիսի 23-ին հայտարարված գների իջեցումներին։
BYD-ն իր Seagull հեթչբեքի գինը նվազեցրել է 20%-ով՝ մինչև 55,800 չինական յուան (7,780 դոլար), մինչդեռ Seal երկշարժիչ հիբրիդային սեդանի գինը նվազեցվել է 34%-ով՝ մինչև 102,800 յուան Geely Automobile-ի բաժնետոմսերը նվազել են 3.16%-ով, իսկ Great Wall Motor Co-ն և Li Auto-ն կորցրել են համապատասխանաբար 1.1% և 2.37%: Միևնույն ժամանակ, Xpeng-ի բաժնետոմսերը նվազել են 1.73%-ով:
Nvidia-ի բաժնետոմսերը մոտ 5%-ով թանկացել են ընկերության կողմից հրապարակված առաջին եռամսյակի ֆինանսական արդյունքներից հետո։ Այս աճը բերեց բաժնետոմսերի՝ հունվարից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսենի դրական հայտարարությունները արհեստական բանականության ենթակառուցվածքների պահանջարկի և նոր Blackwell չիպի աճի վերաբերյալ դրական ազդեցություն ունեցան։Այս դրական սպասումները մեղմեցին ԱՄՆ-ի՝ Չինաստանի նկատմամբ սահմանած արտահանման սահմանափակումների պատճառով ընկերության եկամտի՝ մոտ 8 միլիարդ դոլարով նվազման կանխատեսումները։
Nvidia-ն եռամսյակում հայտնել է 44.1 միլիարդ դոլարի եկամտի մասին, ինչը գերազանցում է վերլուծաբանների կանխատեսած 43.3 միլիարդը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երբ ընկերության եկամուտը կազմել էր 26 միլիարդ դոլար։ Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը մայիսի 29-ի դրությամբ կազմել է 139 ԱՄՆ դոլար։
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17 -
Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
2026/03/13/ 16:08
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին