Հաճախորդների միջազգային օրը IDBank-ում
Լուրեր |
Մարտի 19-ին նշվում է Հաճախորդների միջազգային օրը, IDBank-ում էլ որոշեցին բաց չթողնել այս կարևոր առիթը՝ յուրահատուկ կերպով շնորհավորելու հաճախորդներին ու նրանց անակնկալ մատուցելու։
Այսօր IDBank-ի մասնաճյուղերում հաճախորդների սպասարկումն իրականացնում էր Բանկի ղեկավար կազմը՝ հաճախորդներին օգնելով կատարել անհրաժեշտ գործարքները, պատասխանելով նրանց հուզող հարցերին ու առաջարկելով նրանց կարիքներին համապատասխան ծառայություններ։
https://youtu.be/8PtHD6aoFDw
«Հաճախորդների արձագանքներից միանգամից հասկացանք, որ անակնկալը ստացված էր․ այս փոքրիկ քայլով ուզում էինք շնորհավորել մեր հաճախորդներին ու շնորհակալություն հայտնել մեզ ընտրելու, մեր ծառայություններից օգտվելու և մշտապես մեր կողքին լինելու համար», - ասում է Լիլիթ Գրիգորյանը՝ IDBank-ի գործառնական տնօրենը․ վերջինս սպասարկում էր հաճախորդներին Բանկի «Մալաթիա» մասնաճյուղում։
IDBank-ի մանրածախ բիզնեսի գծով տնօրենի տեղակալ Անդրանիկ Անդրեասյանի խոսքով՝ հենց հաճախորդներն են այն շարժիչ ուժը, որը ստիպում է ավելի շատ ջանք գործադրել ամեն օր։ «Մենք մշտապես կատարելագործում ենք մեր պրոդուկտներն ու սպասարկման որակը՝ լավագույն փորձառությունը տրամադրելով մեր հաճախորդներին», - ասում է Անդրանիկ Անդրեասյանը։ Վերջինս հիշեցրեց նաև, որ այս պահին Բանկի ամենապահանջված քարտերի համար գործում է բացառիկ առաջարկ՝ 50% զեղչ առաջին տարվա սպասարկման համար։
Սերգեյ Առաքելյանը՝ Թվային բանկինգի տնօրենը ևս աշխատանքային օրն անցկացրեց մասնաճյուղում՝ հաճախորդներին սպասարկելով ու պատմելով Բանկի ու Իդրամի համատեղ թվային հարթակի՝ Idram&IDBank հավելվածի մասին։ «Թվայնացման դարաշրջանում հաճախորդի համար կարևոր է ստանալ թվային ծառայությունների հնարավորինս լայն շրջանակ և միաժամանակ մի քանի հարցեր հեռավար տարբերակով կարգավորել։ Մենք մեր բոլոր թվային հարթակներում առաջին հերթին հաշվի ենք առնում հաճախորդի հարմարավետությունն ու մատուցվող ծառայությունների արագությունն ու որակը։ Իհարկե շարունակում ենք նորարար, ժամանակակից ծառայությունների ներդրումն ու զարգացումը, մեծապես հաշվի առնելով հենց մեր հաճախորդների կարծքիներն ու պահանջները», - ասում է Սերգեյ Առաքելյանը։
Հաճախորդներին այսօր սպասարկում էր նաև Բանկի կորպորատիվ տնօրեն Տիգրան Մխիթարյանը: Նա հիշեցրեց Բանկի կորպորատիվ առաջարկների մասին՝ բիզնեսի համար նախատեսված փաթեթային լուծումներ, որոնք ստեղծված են լուծելու բիզնեսի մարտահրավերները։ Բանկի Պրեմիում բանկային ծառայությունների վարչության ղեկավար Լիդա Սաֆարյանի խոսքով Բանկը իր հաճախորդներին ընդունում է որպես գործընկեր և ամեն կերպ նպաստում է նրանց բիզնեսի և ֆինանսական բոլոր գործարքների ապահով և արդյունավետ իրականացմանը։ Լիդա Սաֆարյանը հիշեցրեց, որ IDBank-ի պրեմիում հաճախորդ կարելի է դառնալ ձեռք բերելով ձեռք բերելով Բանկի պրեմիում դասի քարտերից ցանկացածը։
Բանկի տարբեր մասնաճյուղերում սպասարկում են իրականացրել նաև Բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը, Ներդրումային բիզնեսի գծով տնօրեն Արման Ասատրյանը, Ռիսկերի կառավարման գծով տնօրեն Արթուր Համբարձումյանը, Անվտանգության ծառայության ղեկավար Վահագն Մուրադյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ղեկավար Գագիկ Մուրադյանը, Համապատասխանության ապահովման ծառայության ղեկավար Սամվել Ղուլյանը, Բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանը։
IDBank-ը իր ցանկացած պրոդուկտ և առաջարկ կառուցում է հաճախորդի շուրջ և հաճախորդի համար՝ տարվա բոլոր օրերին։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀԿՍՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
https://www.youtube.com/watch?v=KS0yVpsD3E0
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Evocabank-ը` Project Management Awards 2025-ի գլխավոր գործընկեր
2025/12/02/ 18:47 -
Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
2025/12/02/ 17:42 -
Հայկական կրիպտոհամայնքում արագորեն տարածվում են չարտոնավորված արհեստական բանականությամբ բոտերը
2025/12/02/ 16:16 -
ԵՄ-Հայաստան գործակցությունը գնալով լավանում է, նոր ռազմավարական օրակարգ ենք ընդունել. Կայա Կալաս
2025/12/02/ 16:11 -
Չինաստանը հարկեր կսահմանի հակաբեղմնավորիչների համար
2025/12/02/ 16:07 -
OpenAI-ը պատրաստվում է ChatGPT-ում գովազդ ցուցադրել
2025/12/02/ 15:58 -
Սթիվ Ջոբսի հաջողության 7 կանոնները, որոնք դեռ այսօր էլ գործում են
2025/12/02/ 15:47 -
Ծառատունկ՝ հանուն Հայաստանի
2025/12/02/ 15:38 -
Որքան խոզի միս է Ռուսաստանը արտահանել Հայաստան 2025-ի 10 ամիսներին
2025/12/02/ 14:21 -
Երբ հնարավոր կլինի տեսնել այս տարվա վերջին գերլուսինը
2025/12/02/ 14:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Ծառատունկ՝ հանուն Հայաստանի
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 2025 Թ․
Ucom-ի 5G ցանցի կառուցումը, կիբեռանվտանգության ամենամյա մրցույթը, AI նորություններն ու ամենարագ iPhone-ը
ՓՈՂ NEWS. ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 2025 Թ․