Linkedin Local Yerevan-ի ակնարկները
Միջոցառման գաղափարի հիմնաքարը հանդիսանում է Հայաստանում նեթվորքինգի նոր մոտեցման ներդրումը, որը կնպաստի տարբեր ոլորտներում հնարավորությունների ընդլայնմանը, և իհարկե, նոր կապերի ստեղծմանը։ Իսկ մշակված մոտեցումը ստեղծելու է կոմֆորտ զոնայից դուրս նեթվորքինգ, որը յուրահատուկ ծրագիր է, ինչի միջոցով մասնակիցները կստանան առավելագույն արդյունքներ։
Միջոցառման ընթացքում հանդես կգան ամենատարբեր ոլորտներում կայացած մասնագետներ, ովքեր կկիսվեն սեփական փորձով, ինչպես նաև իրադարձության շրջանակներում մասնակիցների հետ միասին՝ կքննարկեն նեթվորքինգի ճիշտ օգտագործման սկզբունքները։
Միջոցառման երկրորդ մասում լինելու է ուղղորդված նեթվորքինգ՝ նպատակաուղղված իրական և արդյունքամետ կապերի զարգացմանը, որն էլ դուրս է գալու միջոցառման սահմաններից և կրելու է շարունակական բնույթ։
Linkedin Local Yerevan-ի շրջանակում տարբեր ոլորտների ձեռներեցներ, բիզնես սեփականատերեր և մասնագետներ հանդիպելու են նոր համագաղափարակիցների, ովքեր կարող են դառնալ պոտենցիալ հաճախորդներ, գործընկերներ կամ ներդրողներ։
Միջոցառումը կայանալու է ապրիլի 6-ին Altezza by Armenian Helicopters-ում։
Շտապեք ամրագրել Ձեր տոմսերը ՝ https://linkedinlocalevn.com/
Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 099 033321 հեռախոսահամարով:


