ABNews
Օրենքի նախագիծ. ՀՀ այցելող զբոսաշրջիկները դժվարություն են ունենում Duty Free-ի խանութներից 300 հազար դրամից ավելի գնում անելիս
Լուրեր | 2022/11/28 05:55

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հավաստմամբ 2022 թ. հուլիսի 1-ից մեր երկիր այցելող եւ մեկնող զբոսաշրջիկները երբեմն դժվարություններ են ունենում անմաքս առեւտրի խանութներում 300.000 դրամը գերազանցող ապրանքների ձեռք բերման ժամանակ անկանխիկ եղանակով վճարելու պարտադիր պահանջի ապահովման հետ կապված:
ԱԺ պատգամավորն Անկանխիկ գործառնությունների մասին օրենքի լրացումով առաջարկում է օրենքի գործողությունը չտարածել Անմաքս առեւտրի ընթացակարգով իրականացվող ապրանքների առեւտրի վրա՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկներին հնարավորություն ընձեռելով առանց սահմանափակման կատարել նաեւ կանխիկ վճարում:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
