ABNews
Որքա՞ն գինի է արտադրում Արենիի գինու գործարանը
Լուրեր | 2022/06/05 12:40

Արենիի գինու գործարանն անկախացումից երեք տարի հետո է բացել իր դռները։ Հիմա տարեկան 200․000 շիշ գինի են արտադրում, որի մոտ 70%-ը հենց Արենի տեսակի խաղողից է պատրաստվում, ունեն նաև մրգային գինու տեսականի՝ նռան և բալի հիմքով։
Նռան գինին Արցախից բերված բերքով են պատրաստում, որն էլ ավելի է բարձրացնում համային երանգը։
Գործարանի տնօրեն Տիգրան Սիմոնյանը հիշում է՝ 5 տարեկան էր, երբ ծնողները սկսեցին գինու արտադրությամբ զբաղվել․ այդ օրվանից վարակվել է գինեգործությամբ․ հիմա գործարանի ղեկավարը նա է ու իրեն այլ ոլորտում չի պատկերացնում։
Տիգրանի համոզմամբ բիզնեսը զարգացնելուն նպաստում է նաև «Գինու օրեր» միջոցառումը, քանի որ այստեղ արդեն հայնտի բրենդը էլ ավելի մեծ ճանաչելիություն է ձեռք բերում ընդամենը մի քանի օրվա ընթացքում՝ հատկապես օտարերկրացիների շրջանում։ Մեծ շուկաներ գրավելու համար նաև կարևոր է համարում ֆինանսական կառույցների հետ փոխգործակցությունը․ այս հարցում վստահում է Ակբա բանկին, որը արդեն երկրորդ անգամ իր ուսերին է վերցրել Գինու օրերի գլխավոր հովանավորի պարտականությունը, այս տարի նրա հետ միասին միջոցառման գործընկեր է նաև Վիզա միջազգային վճարային համակարգը։
«Ակբա բանկի հետ մենք վաղուց ենք աշխատում։ Շատ արդյունավետ համագործակցություն ունենք։ Հիմա էլ գործարանում նոր ներդրում ենք արել լիզինգով՝ կրկին Ակբայի օգնությամբ»,- պատմում է Տիգրան Սիմոնյանը։
Արենիի գինու գործարանի ղեկավարը չի հորդորում բացառապես իրենց արտադրանքը գնել․ ասում է՝ առաջնահերթ հարցը հայկական գինու տարածումն է աշխարհով մեկ՝ հատկապես որ անկախ գույնից՝ գինու չափավոր օգտագործումը առողջարար է և իր հերթին ապրելակերպ է թելադրում։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
