ABNews

Մանթաշյանց գործարար միության անդամների հանդիպումը նախարարների հետ

Լուրեր | 2022/04/22 10:04

Մանթաշյանց գործարար միության անդամների հանդիպումը նախարարների հետ
Մանթաշյանց գործարար միության անդամները պարբերաբար հանդիպում են նախարարների ու պետական պաշտոնյաների հետ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հետ առաջին հանդիպումն ուներ գործակցության եզրեր գտնելու նպատակ: Միությանն անդամակցող գործարարներն աշխատանքի ընթացքում բախվում են խնդիրների: Նախարարի հետ հանդիպմանը քննարկվեց դրանց լուծումը գտնելու հարցը: Մանթաշյան գործարարների միության անդամներն իրականացնում են սոցիալական պատասխանատվության բազմաթիվ ծրագրեր: Պատերազմից հետո նախաձեռնել են հաշմանդամություն ձեռք բերած տղաների օգնել` ֆինանսապես, կրթական ծրագրով ու նաեւ աշխատանքով: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ստորագրել գործակցության հուշագիր եւ աշխատել մի քանի ուղղությամբ: Գործարարները կներկայացնեն իրենց խնդիրները, կառաջարկեն լուծման ուղիներ, կմասնակցեն նաեւ սոցիալական տարբեր ծրագրերի իրականացմանը: մանրամասն տեսանյութում․

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը