Հայաստանը համաշխարհային ֆինանսատնտեսական քարտեզում. որտեղից սկսել
Լուրեր |
Ամունդի-Ակբա ընկերությունը Հայաստանում համախմբել է տարբեր ոլորտների առաջատարներին՝ քննարկելու համաշխարհային մակրոտնտեսության, ակտիվների կառավարման ռազմավարության, ինչպես նաև կրիպտոակտիվների ու բլոկչեյնի վերաբերյալ առկա մարտահարավերներն ու հեռանկարները։
«Ամունդի-Ակբա տնտեսական համաժողով 2023-ում» Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական Ամունդին կոչ է անում Հայաստանում չվախենալ նորարարությունից, որը զարգացման գլխավոր ուղին է։
«Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովում» քննարկումների առանցքում է նաև բնապահպանական, սոցիալական և կառավարչական՝ ESG գործոնների դերը երկրի զարգացման գործում։
«Սա մեր առաջին տնտեսական համաժողովն է, որտեղ համախմբել ենք Հայաստանի ֆինանսական ոլորտի հիմնական դերակատարներին, բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների ու տնտնեսության իրական հատվածի այլ խաղացողների։ Վստահ եմ, որ քննարկված թեմաները բազմաթիվ հարցեր են բարձրացնելու, որոնց պատասխաններն ու խնդիրների լուծումները նոր արժեք են ստեղծելու թե՛ հասարակության, թե՛ Հայաստանի տնտեսության զարգացման գործում»,- նշել է Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը։
Ֆրանսիական Ամունդիի ներդրումների գծով տնօրեն Վինսենթ Մորտիեն նշում է, որ հայկական ակտիվները քիչ-քիչ դառնում են ընդհանուր «լանդշաֆտի» մի մասը։
«Ոգևորված ենք օգնել Հայաստանին նաև ֆինանսական գրագիտության բարձրացման առումով։ Կարևոր է, որ քաղաքացիները կարճաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով հասկանան ռիսկերը և հնարավոր շահույթը, որ կարող են ունենալ»,- ասել է Ֆրանսիական Ամունդի խմբի ներդրումների գծով տնօրեն Վինսենթ Մորտիեն։
«Նման որակի ֆորումները կարևոր են Հայաստանի ֆինանսական շուկայի տեսանելիության համար։ Առաջնային է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, դրական տեղաշարժերի, հաջողությունների առումով իրազեկման հարցի լուծումը թե՛ Հայաստանի բնակչության, թե՛ համաշխարհային հանրության համար»,- նշել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը։
Ֆորումի նպատակը տարածաշրջանում տարվա գլխավոր ֆինանսական հարթակ դառնալն է, որտեղ կհանդիպեն ոլորտի փորձագետներ ու մտքի լիդերներ՝ Հայաստանի ֆինանսատնտեսական հնարավորությունները քննարկելու համար։ Նպատակը մեկն է՝ ունենալ զարգացած տնտեսություն և ձևավորել ֆինանսական շուկաներ, որը Հայաստանը կդիրքավորի համաշխարհային ֆինանսատնտեսական քարտեզի վրա։
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ընկերությունը 2013 թվականին հիմնադրել են Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական Ամունդին և Ակբա բանկը: Ամունդի-Ակբան Հայաստանում կառավարում է պարտադիր կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդ՝ հիմնվելով Ամունդիի առաջադեմ փորձառության, ինչպես նաև մասնագիտական և տեխնոլոգիական աջակցության վրա: 2022թ․ դեկտեմբերի վերջի դրությամբ Ընկերության կառավարման ներքո ակտիվները հատել են 292 մլրդ դրամը։
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/29 14:20
Եվրոպական ֆոնդային շուկաներում անկում է արձանագրվել
Համաեվրոպական STOXX 600 ինդեքսը նվազել է 0,2%-ով։
-
Գնաճը շարունակում է արագանալ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2026/04/29/ 14:25 -
2025-ին ԶՈւ-ում սպանության դեպք չի գրանցվել․ գլխավոր դատախազ
2026/04/29/ 14:23 -
Եվրոպական ֆոնդային շուկաներում անկում է արձանագրվել
2026/04/29/ 14:20 -
ԱրարատԲանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 15-րդ հոբելյանական սեմինարը
2026/04/29/ 14:06 -
Վճարել լրատվամիջոցներին կամ հարկվել. Ավստրալիայի նոր պահանջը Meta-ին
2026/04/29/ 14:01 -
ԱԶԲ-ն Հայաստանում նոր տնօրեն ունի
2026/04/29/ 13:01 -
Միրզոյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարարին
2026/04/29/ 12:59 -
ԵՄ-ի հանածո վառելիքի ծախսերն աճել են 27 մլրդ եվրոյով՝ Իրանի հակամարտության ֆոնին
2026/04/29/ 12:57 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/04/29/ 12:55 -
Յոթ հայ գերիների հարցով դիմում է ներկայացվել ՄԱԿ-ին՝ պահանջելով նրանց ազատ արձակումը
2026/04/29/ 12:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԱրարատԲանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 15-րդ հոբելյանական սեմինարը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 28, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 28, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 27, 2026 Թ․