«Եվրամիությունը ներկայումս չի քննարկում ռուսական գազից հրաժարվելու թեման»,- այսմասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Նրա խոսքով` նավթի և վառելիքի թեման քննարկվել են.
«Նավթն ու վառելիքը քննարկվել են, իսկ գազը՝ դեռ ոչ։ Մենք գիտենք, թե դա ինչ դժվարություններ է առաջացնելու»,- ասել է Մակրոնը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանից գազի էմբարգոյի հարցը դեռ կարող է դրվել բանակցությունների սեղանին։

