ՀՀ ընտրական օրենսգիրքը շատ ազատական է, ԿԸՀ-ն չի կարող իր հայեցողությամբ մերժել որևէ քաղաքական ուժի գրանցումը. Հովակիմյան
Լուրեր |
ՀՀ ընտրական օրենսգիրքը շատ ազատական է, ԿԸՀ-ն չի կարող իր հայեցողությամբ մերժել որևէ քաղաքական ուժի գրանցումը. Հովակիմյան
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն անդրադարձել է շրջանառվող խոսակցություններին, թե Հայաստանի իշխանությունները պատրաստվում են որոշ քաղաքական ուժերի թույլ չտալ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԸՀ նախագահը թեմային անդրադարձել է ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նիստում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին։
Պատգամավորը նշել է, որ ընդդիմության կողմից թեզեր են շրջանառվում, թե իշխանությունները պատրաստվում են որոշ քաղաքական ուժերի թույլ չտալ մասնակցել հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ մերժելով նրանց գրանցումը։ Նա ԿԸՀ նախագահին խնդրել է հստակ պարզաբանել, թե ինչ է նախատեսում ՀՀ օրենսդրությունն այս հարցի հետ կապված։
Վահագն Հովակիմյանը պարզաբանել է, որ Հայաստանի Ընտրական օրենսգիրքն այնքան ազատական է, որ քաղաքական ուժը, որպեսզի չգրանցվի, հենց ինքը պետք է այդ ուղղությամբ լուրջ ջանքեր գործադրի։
«Մեր ընտրական օրենսգիրքն այնքան ազատական է, որ քաղաքական ուժը, որպեսզի չգրանցվի, ինքը բավականին ջանքեր պիտի գործադրի, այսինքն՝ պետք է, օրինակ, միտումնավոր փաստաթղթերը չներկայացնի։
Եթե նույնիսկ քաղաքական ուժը փաստաթղթերը թերի է ներկայացնում, Ընտրական օրենսգիրքը պահանջում է, որպեսզի մենք քաղաքական ուժին 48 ժամ ժամանակ տանք՝ թերությունները շտկելու համար։
Ընտրական օրենսգիրքը նույնիսկ թույլ չի տալիս փաստաթղթերի թերի լինելու պատճառով չընդունել։ ԿԸՀ-ն պարտավոր է ընդունել փաստաթղթերն այնպես, ինչպես ներկայացնում է քաղաքական ուժը, իսկ եթե պարզվում է, որ կան թերություններ, ԿԸՀ-ն պարտավոր է տալ ժամանակ, որպեսզի թերությունները շտկվեն։ Մեկ պարագայում կարող է քաղաքական ուժի գրանցումը չլինել, դա կլինի այն դեպքում, եթե կուսակցությունը կամ դաշինքը հրաժարվի թերությունները վերացնել»,- ասել է Հովակիմյանը։
Նա հավելել է, որ վերը նշված գործընթացներն էլ տեղի են ունենում թափանցիկության պայմաններում՝ ԿԸՀ բաց նիստի ժամանակ։
«Այսինքն՝ մի պարագայում կարող է քաղաքական ուժը կամ դաշինքը չգրանցվել, եթե հրապարակային հրաժարվի օրենքով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց կամ սխալ ներկայացված փաստաթղթերը ուղղելուց։ Իսկ այս դեպքում չի ստացվելու, որ ԿԸՀ-ն ինչ-որ մեկին չգրանցեց, սա կնշանակի, որ քաղաքական ուժը չի ցանկացել գրանցվել»,- մանրամասնել է ԿԸՀ նախագահը։
Հովակիմյանը պարզաբանել է՝ Հայաստանի օրենսդրությունը թույլ չի տալիս, որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր հայեցողությամբ որևէ քաղաքական ուժի չգրանցի ընտրություններին մասնակցելու համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Leasing Expo 2026. բոլոր սարքավորումները՝ մեկ հարթակում
2026/04/10/ 19:46 -
Բացահայտվել են «հուշանվեր» թղթադրամներով խարդшխության դեպքեր
2026/04/10/ 19:28 -
Գաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումը
2026/04/10/ 18:13 -
Ողբերգական վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. 1-ը Երևան է տեղափոխվում ուղղաթիռով
2026/04/10/ 17:55 -
ՀՀ ընտրական օրենսգիրքը շատ ազատական է, ԿԸՀ-ն չի կարող իր հայեցողությամբ մերժել որևէ քաղաքական ուժի գրանցումը. Հովակիմյան
2026/04/10/ 17:52 -
Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր
2026/04/10/ 17:47 -
Օգտվել է ավելի քան 600 հազար քաղաքացի. նախարարն ամփոփել է առողջության ապահովագրության համակարգի ներդրման 100 օրը
2026/04/10/ 17:40 -
Թրամփը հստակ ուղեցույց է տվել՝ Իրանի հետ բանակցությունների վարման վերաբերյալ
2026/04/10/ 17:32 -
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստը
2026/04/10/ 17:28 -
Converse SME. Կոնվերս Բանկը բիզնեսիընդլայնման աջակից
2026/04/10/ 15:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 8, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 6, 2026 Թ․