Bloomberg-ի վերլուծությունը. Եվրոպային գարնանը սպառնում է դիզելային վառելիքի պակաս Գազի պակասը և այլընտրանքների որոնումը ստիպում են ավելի ակտիվորեն գործածել դիզվառելիքը ջեռուցման և էլեկտրաէներգիայի արտադրության համար, ինչը կարող է այդ վառելիքի դեֆիցիտ ստեղծել Եվրոպայում մինչև գարուն՝ առաջացնելով էներգակիրների գների հերթական աճ՝ գրում է Bloomberg-ը։ Գարնան սկզբին մայրցամաքում դիզվառելիքի պաշարը կհասնի նվազագույնի վերջին 12 տարում, և չնայած հանգամանքին, որ կազմակերպություններն ակնկալում են պաշար կուտակել մինչև 2023 թվականի հունվարը: Եվս մեկ պատճառ կա, թե ինչու ԵՄ-ն չի կարողանում բավարար պաշար կուտակել. դա դիզվառելիքի բորսայական առևտրի կազմակերպումն է: Եվրոպայում դիզվառելիքի մատակարարման հետ կապված տեղական խնդիրներն արդեն նկատվում են: