Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել

Լրահոս 0 մեկնաբանություն IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել գրառման համար

IDBank-ը պաշտոնապես միացել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների բանկային ասոցիացիային (BACEE), ինչը կարևոր քայլ էր Բանկի՝ միջազգային գործընկերների հետ հարաբերություններն ամրապնդելու գործում։

Անդամակցության պայմանգիրը ստորագրվել է Բուդապեշտում կայացած պաշտոնական արարողության ժամանակ, որին ներկա էին IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը և BACEE բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Միջոցառումը խորհրդանշում էր խոստումնալից և փոխշահավետ համագործակցության սկիզբը։

BACEE-ն հիմնադրվել է 1996թ․-ին։ Այն տարածաշրջանային մասնագիտացված կազմակերպություն է, որը համախմբում է Եվրամիության, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Արևմտյան Բալկանների և Կովկասյան երկրների բանկերը։ Կազմակերպության առաքելությունն է ամրապնդել իր անդամ-բանկերի գործարար հարաբերությունները միջազգային բանկային համակարգի հետ և նպաստել նրանց երկրներում համակարգի կայուն և երկարատև զարգացմանը:

Այս անդամակցության շնորհիվ IDBank-ի առջև բացվում են բազմաթիվ հնարավորություններ, այդ թվում՝ մասնակցություն BACEE-ի կազմակերպած կոնֆերանսներին, դասընթացներին և սեմինարներին, ինչպես նաև հնարավորություն մասնակցելու Բանկերի թղթակցային հարաբերությունների զարգացման ծրագրին և այլ նախագծերի։

IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշում է․ «Մենք հպարտ ենք BACEE-ին միանալու համար և վստահ ենք, որ այս համագործակցությունը կաջակցի IDBank-ի ռազմավարական նպատակներին, հատկապես՝ ավելի ամուր միջազգային կապեր կառուցելու և տարածաշրջանային ֆինանսական աճին և կայունությանը նպաստելու գործին»։

«IDBank-ը կարևոր դեր ունի Հայաստանի բանկային ոլորտում, և ունենալով Բանկը BACEE-ի անդամակցության ցանկում՝ Ասոցիացիան էլ ավելի է ամրապնդում իր աշխարհագրական ծածկույթն ու տեսանելիությունը։ BACEE-ն ուրախ է իր աջակցությունն առաջարկել IDBank-ի դինամիկ և կայուն զարգացման գործում ներքին և միջազգային մակարդակում», — ասել է BACEE-ի գլխավոր քարտուղար Իշտվան Լենգյելը։

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: 

Ապրիլի 16-ի կարևոր լուրերի նոր մանրամասները

Լրահոս 0 մեկնաբանություն Ապրիլի 16-ի կարևոր լուրերի նոր մանրամասները գրառման համար

Ինչ է կատարվել այսօր Հայաստանում և արտերկրում՝ դիտեք բոլոր կարեւոր, օգտակար եւ հետաքրքիր լուրերը` նոր մանրամասներով Armenian Business News-ի եթերում, տեսանյութերում եւ www.abnews.am կայքում

ԱՄՆ-ը «ռումբ» է նետում Չինաստանի վրա՝ 245% մաքսատուրքով. ի՞նչ է իրականում կատարվում

Լրահոս 0 մեկնաբանություն ԱՄՆ-ը «ռումբ» է նետում Չինաստանի վրա՝ 245% մաքսատուրքով. ի՞նչ է իրականում կատարվում գրառման համար

ԱՄՆ վարչակազմը հայտարարել է, որ պատրաստ է մինչև 245% մաքսատուրքեր կիրառել Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ՝ որպես պատասխան Չինաստանի հակադարձ միջոցներին և առևտրային հարաբերությունների սրացմանը։ Այս քայլը նշանավորում է նոր փուլ ԱՄՆ-Չինաստան առևտրային հակամարտության մեջ, որը սկսվել է մաքսային քաղաքականության կոշտեցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։

Թրամփի մաքսային քաղաքականության հիմնական փուլերը

Ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության՝

  • Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարեց, որ 185 երկրներից և տարածքներից ապրանքների ներմուծման համար կիրառվելու են մաքսատուրքեր։

  • Ապրիլի 5-ից ուժի մեջ մտան 10%-ի չափով բազային մաքսատուրքեր բոլոր երկրների համար։

  • Ապրիլի 9-ին սկսվեց անհատական մաքսատուրքերի կիրարկումը՝ բարձր տուրքեր այն երկրների նկատմամբ, որոնց հետ ԱՄՆ-ն ունի զգալի առևտրային դեֆիցիտ։

  • Սակայն նույն օրը Թրամփը հայտարարեց, որ անհատական մաքսատուրքերի կիրարկումը 90 օրով դադարեցվում է՝ առևտրային բանակցությունների ընթացքում կողմերի միջև համաձայնության հասնելու նպատակով։

Սպիտակ տունը նշում է, որ աշխարհի ավելի քան 75 երկիր արդեն սկսել է բանակցություններ ԱՄՆ-ի հետ՝ մաքսատուրքերը մեղմելու և նոր առևտրային համաձայնագրեր կնքելու նպատակով։ Չնայած այս գործընթացին, Չինաստանի և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները շարունակում են խորանալ, ինչը կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ միջազգային առևտրի վրա։

Չինաստանի արձագանքը․ «չենք ցանկանում, բայց չենք վախենում»

Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ցզյանը հայտարարել է, որ «առևտրային պատերազմը նախաձեռնել է ԱՄՆ-ն», իսկ Չինաստանի հակադարձ միջոցներն ուղղված են իր օրինական իրավունքների պաշտպանությանն ու միջազգային արդարության պահպանմանը։ Նա հավելել է, որ Պեկինը չի ձգտում առևտրային կոնֆլիկտի, բայց պատրաստ է դիմակայել ճնշմանը։

Եթե մաքսատուրքերը իսկապես բարձրանան մինչև 245%, սա կարող է դառնալ միջազգային առևտրի պատմության ամենամեծ սրացումներից մեկը՝

  • Այն կարող է փոխել արտադրական կենտրոնների տեղակայումը,

  • Տնտեսական կապերն ԱՄՆ-Չինաստան առանցքից տեղափոխել դեպի այլ երկրների միջև,

  • Հանդիսանալ նոր տնտեսական բլոկների ձևավորման ազդակ,

  • Եվ վերջապես՝ ազդել գլոբալ տնտեսական աճի վրա։

Այս պահին գնդակը Չինաստանի դաշտում է, բայց ցանկացած շարժում կարող է փոխել խաղի ընթացքը։ Առևտրային հակամարտության այս փուլը հիշեցնում է ոչ միայն տնտեսական պայքար, այլ նաև աշխարհաքաղաքական ազդեցության պայքար՝ տեխնոլոգիաներից մինչև կլիմայի ֆինանսավորում։

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: 

Ուր են գնում բանկերի տրամադրած վարկերը Հայաստանում

Լրահոս 0 մեկնաբանություն Ուր են գնում բանկերի տրամադրած վարկերը Հայաստանում գրառման համար

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2025 թվականի փետրվարի վերջի դրությամբ մեր երկրի առևտրային բանկերը բնակչությանը և կազմակերպություններին տրամադրել են մոտ 6 տրիլիոն դրամի վարկեր։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27.6 տոկոսով։ Բայց որտե՞ղ են ուղղվում այս վարկերը, ի՞նչ նպատակներով են դրանք օգտագործվում, և ի՞նչ արժույթով են մարդիկ ու ընկերությունները նախընտրում վերցնել վարկ։

Ներկայացնում ենք պարզ և պատկերավոր ամբողջ պատկերը՝ ըստ ոլորտների։

2025-ի փետրվարի դրությամբ՝

  • Ընդհանուր տրամադրված վարկեր՝ 5.97 տրիլիոն դրամ

  • Դրամով վարկեր՝ 4.05 տրիլիոն դրամ (կազմում է ընդհանուրի մոտ 68%)

  • Տարադրամով (օրինակ՝ դոլարով կամ եվրոյով) վարկեր՝ 1.92 տրիլիոն դրամ

Այսինքն՝ մարդիկ ու կազմակերպությունները հիմնականում նախընտրում են վարկ վերցնել ՀՀ դրամով։ Սա կարևոր միտում է՝ վկայող դրամի հանդեպ վստահության և արժույթի կայունության մասին։

Ոլորտ առ ոլորտ․ Ովքե՞ր են ամենաշատ վարկ վերցնում

Շինարարություն – 665 մլրդ դրամ

Շինարարության ոլորտն առաջատար է․ տրամադրված վարկերից զգալի մասն ուղղվել է այս ուղղությամբ։ Այդ թվում՝

  • 282 մլրդ դրամ՝ ՀՀ դրամով

  • 383 մլրդ դրամ՝ տարադրամով

Տարադրամով վարկերի մեծ ծավալը կարող է կապված լինել ներմուծվող շինանյութերի կամ միջազգային պայմանագրերի հետ։

Առևտուր – 634 մլրդ դրամ

Առևտրային գործունեությունը նույնպես ակտիվ վարկավորվող ոլորտ է։

  • 262 մլրդ՝ դրամով

  • 372 մլրդ՝ տարադրամով

Սա հնարավոր է բացատրել ներմուծման և արտարժույթով գործարքների մեծ քանակով։

Արդյունաբերություն – 573 մլրդ դրամ

Արդյունաբերական ընկերությունները նույնպես օգտվել են վարկերից՝

  • 239 մլրդ՝ դրամով

  • 334 մլրդ՝ տարադրամով

Սա ցույց է տալիս, որ շատ արտադրական կազմակերպություններ դեռ կախված են արտարժույթից, օրինակ՝ հումքի կամ սարքավորումների գնումների ժամանակ։

Գյուղատնտեսություն – 336 մլրդ դրամ

Այս ոլորտում մի հետաքրքիր միտում կա՝ մոտ 80 տոկոս վարկերը տրամադրվել են ՀՀ դրամով, ինչը խոսում է տեղական շուկայի վրա կենտրոնանալու մասին։

  • 262 մլրդ՝ դրամով

  • 74 մլրդ՝ տարադրամով

Տրանսպորտ և կապ – 131 մլրդ դրամ

  • 36 մլրդ՝ դրամով

  • 95 մլրդ՝ տարադրամով

Զգալի կախվածություն ունի արտարժույթից, թերևս՝ ներմուծվող տեխնիկայի կամ կապի միջազգային ծառայությունների պատճառով։

Սպասարկման ոլորտ – 384 մլրդ դրամ

  • 134 մլրդ՝ դրամով

  • 251 մլրդ՝ տարադրամով

Այս ուղղությամբ ևս գերակշռում են տարադրամով վարկերը։ Հնարավոր է՝ զբոսաշրջային ոլորտի ազդեցությունն այս տվյալների վրա։

Իսկ ի՞նչ վիճակում են բնակչության վարկերը

Հիփոթեքային վարկեր – 1.49 տրիլիոն դրամ

  • 1.38 տրիլիոն՝ դրամով

  • 105 մլրդ՝ տարադրամով

Հիփոթեքների գրեթե բոլորը տրամադրվում են դրամով, ինչը դրական միտում է՝ հաշվի առնելով արժույթի փոխարժեքի հնարավոր տատանումները։

Սպառողական վարկեր – 1.46 տրիլիոն դրամ

  • 1.36 տրիլիոն՝ դրամով

  • 103 մլրդ՝ տարադրամով

Այստեղ նույնպես գերակշռում է դրամով վարկավորումը, ինչը վկայում է բնակչության զգուշավորության մասին։

Այլ վարկեր – 296 մլրդ դրամ

Այս հատվածը ներառում է վարկեր, որոնք չեն դասվում վերոնշյալ կատեգորիաների մեջ։

  • 95 մլրդ՝ դրամով

  • 201 մլրդ՝ տարադրամով

Ինչի՞ մասին են վկայում այս թվերը

  • Դրամով վարկավորման գերակայությունը՝ վկայում է դրամի նկատմամբ վստահության և ֆինանսական կայունության մասին։

  • Տարբեր ոլորտներում տարադրամի մեծ դերակատարումը՝ ցույց է տալիս, որ որոշ բիզնեսներ դեռ կապված են միջազգային շուկաներին։

  • Սպառողական և հիփոթեքային վարկերի աճը՝ խոսում է բնակչության վճարունակության և վստահության աճի մասին։

***

Վարկային շուկան Հայաստանում ակտիվորեն զարգանում է, և մարդկանց ու բիզնեսների վարկային վարքագիծը տարեցտարի փոխվում է։ Եթե մի քանի տարի առաջ վարկ վերցնելը համարվում էր բարդ և ռիսկային որոշում, ապա այսօր այն դարձել է տնտեսության շարժիչ ուժերից մեկը։

Այս տվյալները կարևոր են ոչ միայն տնտեսագետների ու վերլուծաբանների, այլև բոլորիս համար՝ հասկանալու համար՝ որտեղ է զարգանում տնտեսությունը և ինչպես են մարդիկ օգտագործում ֆինանսական հնարավորությունները։

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: 

Վարդանանց ՆԲԿ պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է

Լրահոս 0 մեկնաբանություն Վարդանանց ՆԲԿ պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է գրառման համար

Կոնվերս Բանկը հայտարարում է «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի («ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» ՓԲԸ) պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին:

Հաշված օրերի ընթացքում՝ ապրիլի 1-11-ը, տեղաբաշխվել է 1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս՝ 12% արժեկտրոնի եկամտաբերությամբ և 36 ամիս ժամկետով:

«Ուրախությամբ հայտնում ենք «Վարդանանց» ՆԲԿ պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին, ինչը վկայում է կենտրոնի նկատմամբ ներդրողների վստահության և Կոնվերս Բանկի ծառայությունների նկատմամբ բարձր պահանջարկի մասին: Ցանկանում ենք շեշտել նաև, որ պարտատոմսերում ներդրումներ են կատարել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք, այդ թվում՝ ՀՀ-ում գործող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը:

Շնորհիվ Բանկի թվային ու տեխնոլոգիական ենթակառուցվածքների, մեծ թվով գործարքներ են կատարվել հենց մոբայլ հավելվածով՝ ապահովելով գործարքների արագությունն ու հարմարավետությունը: Converse Mobile-ով ներդրումներին է նախապատվություն տվել  ֆիզիկական անձ ներդրողների 88 տոկոսը»,-ասել են Կոնվերս Բանկում։

«Շատ կարճ ժամանակահատվածում՝ 11 օրվա ընթացքում, հաջողությամբ ավարտեցինք մեր կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումը։ Սա ոչ միայն ֆինանսական կարևոր նվաճում է, այլև մեր բրենդի, մեր երկարաժամկետ տեսլականի ու ռազմավարական ուղղության հանդեպ շուկայի վստահության հստակ ապացույց»,-հավելել է «Վարդանանց»-ի գլխավոր տնօրեն Լևոն Ալթունյանը:

Երկրորդային շուկայում շրջանառվելու համար պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսա:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: 

Ապրիլի 15-ի բիզնես լուրերը

Լրահոս 0 մեկնաբանություն Ապրիլի 15-ի բիզնես լուրերը գրառման համար

Ինչ է տեղի ունեցել այսօր բիզնես աշխարհում՝ դիտեք բոլոր կարևոր, օգտակար և հետաքրքիր նորությունները՝ թարմ մանրամասներով Armenian Business News-ի եթերում, տեսանյութերում և www.abnews.am կայքում

Ապրիլի 15-ի կարևոր լուրերը

Լրահոս 0 մեկնաբանություն Ապրիլի 15-ի կարևոր լուրերը գրառման համար

Ինչ է կատարվել այսօր Հայաստանում և արտերկրում՝ դիտեք բոլոր կարեւոր, օգտակար եւ հետաքրքիր լուրերը` նոր մանրամասներով Armenian Business News-ի եթերում, տեսանյութերում եւ www.abnews.am կայքում

ԱրարատԲանկ․  բիզնեսի ֆինանսավորում մինչև 35% cashback-ի հնարավորությամբ

Լրահոս 0 մեկնաբանություն ԱրարատԲանկ․  բիզնեսի ֆինանսավորում մինչև 35% cashback-ի հնարավորությամբ գրառման համար

Կանաչ նախաձեռնությունների և մրցունակության խթանման պայմանագրի շրջանակներում ԱրարատԲանկը ՎԶԵԲ-ի հետ հանդես է գալիս բիզնես վարկի/լիզինգի նոր առաջարկներով։ 

Էներգաարդյունավետ գործելաոճ, վերականգնվող էներգետիկա և տրանսպորտային միջոցների ձեռքբերմանն ուղղված ներդրումներ՝ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շրջանակում բիզնես վարկը/լիզինգը տրամադրվում է 10,000-ից մինչև 3,000,000  եվրո, կամ համարժեք ԱՄՆ դոլար և ՀՀ դրամ։ Վարկը/լիզինգը տրամադրվում է մինչև 35% միանվագ հետվճարի (cashback-ի) հնարավորությամբ:

Վարկառուները՝ կանաչ տեխնոլոգիաներ արտադրողներ, մատակարարներ կամ ծառայություն մատուցողներ են՝ մեր երկրում գրանցված և գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր ու գյուղատնտեսական ոլորտում գործունեություն ծավալող ֆիզիկական անձինք։

«ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնություն – ՎԶԵԲ վարկային գիծ ծրագրի շրջանակում վարկի/լիզինգի նպատակը հիմնական միջոցների ձեռքբերումն է՝ տրանսպորտային միջոցներ, գյուղատնտեսական տեխնիկա և սարքավորումներ, ինչպես նաև շինարարական աշխատանքների իրականացում (բացառությամբ բազմաբնակարան շենքերի)։ Վարկի նպատակներից մեկն է նաև հիմնական միջոցների ձեռքբերումից առաջացած կրեդիտորական պարտքի մարումը։ Հետվճար տրամադրվում է վարկի գումարի մինչև 15%-ի չափով։

Վարկառուներին տրամադրվում է հավելյալ

  • 20% հետվճար, եթե վարկառուն Արցախի Հանրապետությունից Հայաստան է տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում և ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով կարող է համարվել տեղահանվածների աջակցության որևէ ծրագրի շահառու։
  • 15% հետվճար, բայց ոչ ավելի, քան 60,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ տրամադրվում է, եթե առնվազն վերջին 6 ամսվա ընթացքում վարկառուի գրանցված աշխատակիցների նվազագույնը 10%-ը կամ 10 անձը հանդիսանում են «տեղահանվածներ»։

GEFF ծրագրի շրջանակում տրամադրվող վարկային ներդրումների շրջանակը լայն է՝  արևային կայաններից մինչև էլեկտրոմոբիլներ․․․

Կանաչ վարկերի եւ կանաչ տնտեսության ներդրումների նպատակն է ապահովել նվազագույնը 20% էներգախնայողություն, ինչպես նաև ջերմոցային գազերի արտանետումների կրճատում կամ ռեսուրսախնայողություն (ներառյալ ջրօգտագործման, նյութերի կիրառման/թափոնի առաջացման կրճատում)։

Տնտեսվարողների կողմից ձեռք բերվող հիմնական միջոցները պետք է ներառված լինեն GEFF-ի Կանաչ տեխնոլոգիաների ցանկում՝ ապահովելով երկարաժամկետ ֆինանսական և բնապահպանական օգուտներ, որոնք ստեղծում են լայն հեռանկարներ բիզնեսի համար: Հիմնական միջոցների ձեռքբերումից զատ՝ վարկավորման նպատակներից են նաև շրջանառու միջոցների համալրումը և առևտրային/ոչ բնակելի շենքերի, կայանների վերազինումն ու վերակառուցումը։

Հետվճար է տրամադրվում վարկի գումարի մինչև 15%-ի չափով՝ արևային ՖՎ կայանների, արևային ջրատաքացուցիչների, էլեկտրական տրանսպորտային միջոցների լիցքավորման ենթակառուցվածքների, արևային մարտկոցների, իսկ վարկի գումարի մինչև 10%-ի չափով՝ էլեկտրոմոբիլների ձեռքբերման դեպքում։

ՎԶԵԲ վարկային գիծ, ինչպես նաև GEFF ծրագրերի շրջանակներում տրամադրվող վարկի/լիզինգի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել ԱրարատԲանկի պաշտոնական կայք կամ զանգահարել +374 10 59 23 23:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: 

«Մի դրամի ուժը» «ԴիջիԿոդ 2025-ի» գլխավոր գործընկեր

Լրահոս 0 մեկնաբանություն «Մի դրամի ուժը» «ԴիջիԿոդ 2025-ի» գլխավոր գործընկեր գրառման համար

Ապրիլի 12-ին կայացավ «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման 10-րդ պատանեկան մրցույթը։ Հոբելյանական իրադարձության գլխավոր գործընկերներն այս տարի IDBank և Իդրամ ընկերություններին էին՝ ի դեմս «Մի դրամի ուժը» ծրագրի։

Միջացառման բացման խոսքում IDBank-ի թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը ողջունեց մրցույթի մասնակիցներին, ընդգծելով, որ նմանօրինակ նախաձեռնությունների շնորհիվ է, որ Հայաստանն այսօր ունի շատ բարձր մակարդակի տեխնոլոգիական կրթություն ու ներուժ․ «Այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մեկ գաղափարը, մեկ նորամուծությունը մեկ օրում կարող է փոխել իրականությունը։ Այսօրվա միջոցառումն էլ է այդ նույն գաղափարի արդյունքը, որովհետև IDBank և Իդրամ ընկերությունները «ԴիջիԿոդ 2025»-ին միացել են հենց «Մի դրամի ուժը» նախագծով»,-նշեց Սերգեյ Առաքելյանը։

ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանն ընդգծում է՝ ցանկացած գաղափար իրականացնելու գործում կարևոր է ունենալ գաղափարակից գործընկերներ, առանց որոնց նման մասշտաբի նախաձեռնությունները կյանքի կոչելն այդքան էլ հեշտ չէր լինի․ «Ինչ վերաբերում է «Մի դրամի ուժի» հետ համագործակցությանը, ապա ուղղակի խոսքեր չկան, ինչքան մեծ հարցեր կարելի է լուծել մի դրամով»,-նշեց Սարգիս Կարապետյանը։

Այս տարի մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել ավելի քան 1,600 աշակերտներ Հայաստանից և արտերկրից, որոնց լավագույն աշխատանքները նախընտրական փուլերից հետո ներկայացվեցին մրցույթի ավարտական օրը։

Միջացառման ամենաուրախ հյուրն, անկասկած, Իդրամ Ջունիորն էր, ով մեկ ամբողջ օր շփվեց, նկարվեց ու զրուցեց երեխաների հետ, օգնեց նրանց բացահայտել անհպում վճարումների հարմարավետությունն ու ապահովությունը։

Բացի ֆինանսական բաղադրիչից, IDBank և Իդրամ ընկերությունները մրցույթին միացել են նաև կրթական ծրագրով՝ մասնակիցների հետ անցկացնելով ֆինանսական գրագիտության օնլայն սեմինար։

Միջոցառումն ավարտվեց հաղթող թիմերի պարգևատրումներով։ Տարվա ամենաթվային մրցույթի՝ «ԴիջիԿոդ 2025»-ի բոլոր հաղթող թիմերի մրցանակները ևս թվային էին՝ idcoin-ների տեսքով։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: 

«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունն «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի  կողքին

Լրահոս 0 մեկնաբանություն «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունն «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի  կողքին գրառման համար

Ապագայի կրթությանը և երիտասարդների զարգացմանն է  միտված «Կոկա-Կոլա ՀԲՔ  Արմենիա»  ընկերության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի FAST-ի միջև ստորագրված փոխընբռնման հուշագիրը։ Դրանով կողմերն ընդլայնել են համագործակցությունը «Արհեստական բանականության սերունդ» դպրոցական փորձարարական ծրագրի շրջանակում։

Հասարակության պատասխանատու անդամ և Հայաստանի ամենախոշոր գործատուներից մեկը լինելով՝ «Կոկա-Կոլա ՀԲՔ  Արմենիա» ընկերությունն իր պարտքն է համարում նպաստել երիտասարդների, հատկապես մարզերում բնակվողների կրթության հնարավորությունների ընդլայնմանը։

Այս տարի ծրագրին մասնակից շուրջ 3000 երիտասարդներ հնարավորություն ունեն ձեռք բերել ինքնազարգացման և ինքնագնահատման հմտություններ ընկերության youthtraining.am կայքի միջոցով։

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: