«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունն «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի  կողքին Ապագայի կրթությանը և երիտասարդների զարգացմանն է  միտված «Կոկա-Կոլա ՀԲՔ  Արմենիա»  ընկերության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի FAST-ի միջև ստորագրված փոխընբռնման հուշագիրը։ Դրանով կողմերն ընդլայնել են համագործակցությունը «Արհեստական բանականության սերունդ» դպրոցական փորձարարական ծրագրի շրջանակում։ Հասարակության պատասխանատու անդամ և Հայաստանի ամենախոշոր գործատուներից մեկը լինելով՝ «Կոկա-Կոլա ՀԲՔ  Արմենիա» ընկերությունն իր պարտքն է համարում նպաստել երիտասարդների, հատկապես մարզերում բնակվողների կրթության հնարավորությունների ընդլայնմանը։ https://youtu.be/pQ5o08z5cws Այս տարի ծրագրին մասնակից շուրջ 3000 երիտասարդներ հնարավորություն ունեն ձեռք բերել ինքնազարգացման և ինքնագնահատման հմտություններ ընկերության youthtraining.am կայքի միջոցով։   Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: