Եվրամիությունը կշարունակի արգելափակել Ռուսաստանի Բանկի ակտիվները, եթե Մոսկվան հրաժարվի մասնակցել Ուկրաինայի վերականգնմանը։ Այս մասին հայտարարել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը, հայտնում է «The Rambler»-ը։ Ըստ աղբյուրի խոսքը մոտավորապես 200-300 միլիարդ եվրո գումարի մասին է։
Ավելի վաղ եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը նույնպես հայտնել էր, որ Եվրամիությունը մինչ այժմ սառեցրել է ռուս օլիգարխներին պատկանող 13,8 միլիարդ եվրոն։ԱՄՆ-ում հունիսի վերջին հաղորդվել էր, որ 100 օրվա ընթացքում սառեցվել կամ արգելափակվել է 330 միլիարդ դոլարի ռուսական ակտիվներ։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.