Հայաստանի մարզերում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալումը կազմակերպելու համար իրազեկման այցեր են նախատեսվում: Համաձայն հաստատված ժամանակցույցի: Ծրագիրն իրականցվում է, Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ: Ծրագրի նպատակն է հանրապետությունում գործարկել խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգ, որը կնպաստի հանրապետությունում առկա ԽԵԿ-ի գլխաքանակի, տեղաբաշխվածության, շարժի, սեռահասակային կազմի, ցեղայնության, դրանց նկատմամբ իրականացվող անասնահամաճարակային պարտադիր միջոցառումների վերաբերյալ հետագծելիության, կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների վերահսկման արդյունավետության բարձրացման, նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության ապահովմանը:
Հայաստանում խոշոր եղջերավորները կհամարակալվեն
Հլս 8, 2022 16:13
70