Այս տարի հանրապետությունում արձանագրվել էսնկից թունավորման 16 դեպք՝ 27 տուժածով։Դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է Լոռումարզում: Հիվանդությունների վերահսկման ևկանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ սնկից թունավորումը հիմնականում առաջանում է սնկերը չտարբերելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում: Մասնագետները խորհուրդ են տալիս անմիջապես դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուոժությամբ: Իսկ թունավոր սնկերը ոչ մի դեպքում չի կարելի ուտել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ: Սնկից թունավորվելուց խուսափելու համար խորհուրդ է տրվում՝ չուտել անհայտ ծագման սունկ, չհավաքել դրանք ճանապարհների եզրերից:
Արձանագրվել է սնկից թունավորման 16 դեպք՝ 27 տուժածով
Հլս 5, 2022 17:01
79