Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 389-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 27-ով
Երևանում տարեվերջից կգործի միասնական տոմսային համակարգ․ քաղաքապետ
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»
«Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի. Ավինյան
Ռեստորանների և հյուրանոցների գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 3.7%-ով
Կրթության գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 4.8%-ով
Հանգստի և մշակութային գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 0.3%-ով
Կապի ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ նվազել են 0.3%-ով
Տրանսպորտի գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 9.3%-ով
Առողջապահության գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 0.2%-ով
Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ նվազել են 5.8%-ով
2024թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում սպառողական գների ինդեքսը նվազել է 1.1%-ով
Լեհաստանի հետ սահմանի ապաշրջափակումից հետո Ուկրաինայից գյուղմթերքի հոսքն աճել է 20%-ով
Հայկական SARD Anti-Cheat-ը ճանաչվել է «Տարածաշրջանի լավագույն ստարտափ» GISEC 2024-ի ընթացքում
Մայիսի 7-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը
Թուրքիայում կտուգանեն նրանց, ովքեր արհեստականորեն թանկացնում են գները․ նախագիծ
ՀՀ կենտրոնական բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը կազմակերպում են հանդիպում-քննարկում
Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցի
Կարծում եմ, որ ճիշտը մասնակցելն է․ ԱԺ նախագահը`ԵԱՏՄ նիստին վարչապետի մասնակցության մասին
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենն աշխատանքները կսկսի ժամը 07։00-ից և կավարտի ժամը 00։00-ին

Իրանը ստիպված է իջեցնել նավթի արժեքը Ռուսաստանի հետ մրցունակ մնալու համար. Bloomberg

Հլս 4, 2022 12:29
77
ADS

Իրանը ստիպված է իջեցնել առանց այն էլ էժան նավթի արժեքը ՝ Չինաստանում Ռուսաստանի հետ մրցունակ մնալու համար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Ռուսաստանն ավելի ու ավելի է սկսել իր դիրքերը ամրապնդել Չինաստանում, որը Իրանի համար առանցքային շուկա է: Սրա պատճառով երկիրը ստիպված է իր նավթը զեղչով վաճառել ՝ Ռուսաստանի հետ մրցելու համար։

Գործակալությունը նշել է, որ Ռուսաստանի համար Չինաստանը դարձել է նավթի հիմնական սպառողը Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո։ Սա հանգեցրել է Իրանի հետ մրցակցության աճին:

Հրապարակման մեջ նշվում է, որ մայիսին ռուսական նավթի արտահանումը Չինաստան հասել է ռեկորդային մակարդակի ՝ առաջ անցնելով Սաուդյան Արաբիայից։ Իրանը նաև կարողացել է պահպանել իր արտահանման հոսքերը ՝ մասնակիորեն շնորհիվ Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումների մեղմացման պատճառով վառելիքի պահանջարկի աճի:

Հունիսի վերջին Financial Times-ը գրել էր, որ Հնդկաստանն ու Չինաստանը կարող են խոչընդոտել G7 երկրներին նավթի գների սահմանափակման ծրագրերի իրականացմանը։ Հրատարակությունը նշում է, որ աշխարհի լցանավերի նավատորմի մեծ մասի համար Ռուսաստանից նավթի բեռների արգելափակման դեպքում Հնդկաստանը և Չինաստանը կցանկանան շարունակել առևտուրը ՝ օգտագործելով իրենց նավերը:

 

Մեկնաբանություն