Արձակուրդը նախապես պլանավորելը լավ սովորություն է, որը կխնայի և՛ ձեր գումարը, և՛ ժամանակը: Այսօր շատերը նախընտրում են ինքնուրույն ուղևորություն կազմակերպել՝ չդիմելով տուրօպերատորների ծառայություններին, ինչը միանգամայն արդարացված է. այժմ սմարթֆոնի կամ համակագրչի օգնությամբ ընդամենը մի քանի հպումով կարող եք գնել տոմս, պատվիրել հյուրանոց և ընտրել այցելության վայրեր։ Ոչ միայն մասնագիտացված ծառայությունները կարող են օգնել կազմակերպել ձեր արձակուրդը, այլ նաև հաղորդակցության հարթակները, որոնք մենք օգտագործում ենք ամեն օր. օգտագործելով հայտնի Viber մեսենջերի օրինակը՝ ձեզ ենք ներկայացնում, թե ինչպես կարելի է պլանավորել արձակուրդը:
Քննարկել բոլոր մանրամասները
Խմբային ճանապարհորդությունների ժամանակ երբեմն դժվար է լինում հաշվի առնել բոլորի ցանկությունները։ Եթե դուք ճանապարհորդելու եք ընկերների հետ, հնարավոր է ոչ բոլորը ժամանակ ունենան հավաքվելու և քննարկելու առաջիկա ճանապարհորդության ծրագրերը: Այս դեպքում հարմար կլինի մեսենջերում ստեղծել խմբակային չաթ, որտեղ բոլոր ճանապարհորդները կարող են մասնակցել քննարկմանը և արտահայտել իրենց ցանկությունները հարմար պահին։ Թերևս նման զրույցը ավելի արդյունավետ կլինի, քան անձնական հանդիպումը կամ զանգը՝ հյուրանոց ընտրելու կամ տեսարժան վայրեր այցելություններ պլանավորելու համար:
Օրինակ, Viber-ի խմբակային զրույցներում դուք կարող եք ամրացնել ուղևորության մասին կարևոր հաղորդագրությունները չաթի վերևում, կիսվել ֆայլերով և օգտակար հղումներով, արձագանքնել հաղորդագրություններին, ստեղծել հարցումներ և քվեարկություն՝ արագ լուծելու բոլոր կազմակերպչական խնդիրները: Այսպիսով, դուք ժամանակ կխնայեք և կարող եք հաշվի առնել ձեր համատեղ ճանապարհորդության բոլոր մասնակիցների ցանկությունները: Եվ հետո, իհարկե, ձեր արձակուրդի ավարտին նույն չաթում դուք կկարողանաք երկար ժամանակ փոխանակվել լուսանկարներով և զգացմունքներով, նույնիսկ սկսել պլանավորել ձեր հաջորդ ճանապարհորդությունը:
Viber-ում դուք կարող եք ստեղծել նաև ձեր անձնական էքսկլյուզիվ սթիքերների փաթեթը՝ օգտագործելով ձեր ճանապարհորդության հիշարժան պահերի լուսանկարները։ Պարզապես Viber-ի հիմնական էկրանին ընտրեք «Ավելին», այնուհետև «Sticker Store» և սեղմեք վերևից առաջին պատկերակը: Կամ բացեք պիտակների պատուհանը ցանկացած չաթում, այնուհետև սեղմեք «գումարած» նշանին և ընտրեք «Ստեղծել սթիքեր» տարբերակը: Սթիքերների նման փաթեթը թույլ կտա երկար հիշել հաճելի պահերն ու զգացմունքներով կիսվել ընկերների և ընտանիքի անդամների հետ:
Ոգեշնչվե՛ք
Արձակուրդի ուղղությունն ընտրելը հեշտ գործ չէ։ Հետաքրքիր տարբերակների քանակը կարող է մոլորեցնել, կամ, ընդհակառակը, բոլոր տարբերակները կարող են թվալ անհամապատասխան։ Որպեսզի ընտրեք այն տարբերակը, որն իսկապես ցանկանում եք, փորձեք 3-ից 4-ով կրճատել ընտրությունը ֆինանսական և նախասիրությունների տեսանկյունից առավել հարմար ուղղություններից, ապա ավելին իմանալ դրանցից յուրաքանչյուրի մասին: Այն ձեզ ավելի լավ պատկերացում կտա յուրաքանչյուր վայրի մասին և կօգնի տեղեկացված որոշում կայացնել:
Գործընթացն առավել հեշտացնելու համար Viber-ում կարող եք բաժանորդագրվել ճամփորդությունների թեմայով ալիքներին, որոնք պարբերաբար պատմում են հետաքրքիր հանգստի վայրերի, ինչպես նաև գայթակղիչ տոմսերի զեղչերի մասին:
Իսկ եթե դուք ինքներդ եք վարում թեմատիկ ալիք Viber-ում, խորհուրդ հարցրեք ձեր բաժանորդներից, թե ինչ ուղղություն ընտրել ճանապարհորդության համար, այնուհետև կարդացեք մեկնաբանությունները․ սա Viber ալիքների բազմաթիվ հնարավորություններից միայն մեկն է: Իհարկե, այնուհետև չմոռանաք ձեր ալիքում կիսվել սեփական ճամփորդական փորձով և լայֆհաքերով. ձեր բաժանորդներն անպայման կգնահատեն ձեր հողորդակցությունը։
Viber ալիքներում հասանելի են նաև մանրամասն վիճակագրության, հետաձգված հրապարակումների, ամրացված հաղորդագրությունների և այլ գործառույթներ, որոնք կօգնեն մշտապես կապի մեջ լինել ձեր լսարանի հետ և հասկանալ վերջինիս հետաքրքրությունները:
Ոչինչ չմոռանալ
Ձեր ճանապարհորդության ուղղությունը որոշելուց հետո, ճիշտ ժամանակն է որոշել, թե որ թանգարանները, սրճարանները, զբոսայգիներն ու տեսարժան վայրերն եք այցելելու: Viber-ի նշումների բաժինը կօգնի ձեզ. Չաթում, որտեղ միայն դուք եք, կարող եք ցուցակներ կազմել, պահել հղումներ, քարտեզների և էլեկտրոնային տոմսերի պատկերներ, սահմանել հիշեցումներ այն մասին, թե ինչ պետք է անել բուն արձակուրդի կամ նախապատրաստական փուլում: Նման պլանավորումը, անշուշտ, կօգնի խուսափել տհաճ իրավիճակից, երբ դուք չգիտեք՝ ինչ անել արձակուրդում:
Մի՛ անհանգստացեք լեզվական արգելքի համար
Եթե ձեր հանգսիտն անց եք կացնում այլ երկրներում, գիտեք, որ առօրյա շատ հարցերով տեղացիներին դիմելու անհրաժեշտություն է ծագում։ Օրինակ, եթե պլանավորում եք բնակարան կամ տուն վարձել ուղևորության համար, փնտրում եք տեղացի զբոսավարներ էքսկուրսիաներ կազմակերպելու համար, խորհուրդ ենք տալիս հաղորդակցությունն իրականացնել ակնթարթային մեսենջերների միջոցով. այս կերպ գումար կխնայեք միջազգային զանգերի և SMS-ների վրա։ Երկրորդ՝ ձեր շփումը Viber-ում կլինի ավելի հարմար և անվտանգ՝ մեսենջերում բոլոր անձնական նամակագրությունները պաշտպանված են ծայրից ծայր (End-to-End) կոդավորմամբ:
Եթե ճանապարհորդելիս ստիպված եք շփվել այլ լեզվակիրների հետ, մի՛ վախեցեք լեզվական արգելքից: Viber-ում ներկառուցված հաղորդագրությունների թարգմանության գործառույթը կօգնի ձեզ, որպեսզի մանրամասների քննարկման ժամանակ թյուրիմացություններ և անհարմար պահեր չլինեն։ Պարզապես սեղմած պահեք համապատասխան հաղորդագրության վրա, այնուհետև ընտրեք «Թարգմանել» տարբերակը Viber-ում հասանելի տասնյակ լեզուներից մեկով. թարգմանությունն անմիջապես կհայտնվի սկզբնական հաղորդագրության տակ: Դուք կարող եք փոխել թարգմանության լեզուն հավելվածի կարգավորումներում: Գործառույթն օգտակար կլինի նաև ճանապարհորդության ընթացքում նոր ծանոթության համար։