Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը հայտարարել է, որ Գերմանիան շահագրգռված է հեղուկ բնական գազի ոլորտում համագործակցությամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն առաջարկել է սկսել ՀԲԳ նախագծերի ոլորտում համագործակցության հնարավորությունների ավելի մանրամասն քննարկում։
«Շոլցն ինձ ասաց, որ տեխնիկական խմբերն արդեն պետք է սկսեն աշխատել այս թեմայով։ Շոլցի հետ հանդիպումը շատ լավ է անցել»,- ասել է Ֆերնանդեսը։Նշվում է, որ Արգենտինայում LNG գործարան կառուցելով հետաքրքրված է նաև Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին։
Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ Բոլիվարյան Հանրապետությունը պատրաստ է ընդունել ֆրանսիական նավթագազային ընկերություններին, եթե նրանք պատրաստ լինեն աշխատել Եվրոպա հումք արտահանելու ուղղությամբ։ Յոթնյակի (G7) գագաթնաժողովում Ֆրանսիան կոչ է արել ընդլայնել հումքի մատակարարման աղբյուրները։ Ենթադրվում էր Իրանի և Վենեսուելայի վերադարձը էներգետիկ շուկա։