Աշխարհի հինգ հարյուր ամենահարուստ մարդիկ 2022 թվականի սկզբից կորցրել են 1,4 տրիլիոն դոլար, այդ թվում ՝ 206 միլիարդ դոլար երկուշաբթի ՝ հունիսի 13-ին,- հաշվարկել է Bloomberg-ը։ Գործակալությունը եզրակացություններ է արել հիմնվելով սեփական «Միլիարդատերերի ինդեքսի» տվյալների վրա, որն արտացոլում է մոլորակի ամենահարուստ մարդկանց վիճակի մասին տվյալները։
Ամենամեծ կորուստներն ունի Binance կրիպտոարժույթի բորսայի հիմնադիր Չանգպեն Չժաոն։ Bloomberg-ի միլիարդատերերի ընդհանուր վարկանիշում նա զբաղեցնում է 190-րդ տեղը ՝ տարեսկզբից կորցրել է 85,6 միլիարդ դոլար։Կորուստներով երկրորդ տեղում է Tesla-ի և Space X-ի հիմնադիր Իլոն Մասկը, որի կարողությունը նվազել է 73,2 միլիարդ դոլարով, երրորդ տեղում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որը կորցրել է 65,3 միլիարդ դոլար: Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը , որը կորցրել է 64,4 միլիարդ դոլար Հինգերորդ տեղը պատկանում է Louis Vuitton Moët Hennessy խմբի նախագահ Բեռնար Առնոյին, ով տարեսկզբից կորցրել է 56,8 միլիարդ դոլար։