
Հայաստանի մշտական բնակչության թիվը շարունակում է աճ արձանագրել՝ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին պաշտոնական տեղեկագրի։ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչության թիվը կազմել է 3,075,800 մարդ, ինչը 84,600-ով ավելին է, քան մեկ տարի առաջ՝ 2024-ի նույն ժամանակահատվածում։
Վերջին տարիների համեմատական տվյալները՝
-
2022 թ.՝ 2,937,500 մարդ
-
2023 թ.՝ 2,991,200 մարդ
-
2024 թ.՝ 3,075,800 մարդ
Այսինքն՝ ընդամենը երկու տարվա ընթացքում ՀՀ մշտական բնակչության թիվն աճել է ավելի քան 138 հազարով։
Բնակչության թվի ավելացումը պայմանավորված է մի քանի գործոններով, որոնցից ամենակարևորներից մեկն, ըստ տեղեկագրի, բնական աճն է։ Մասնավորապես՝ 2024 թվականին գրանցվել է 33,648 ծնունդ։ Սա կարևոր ցուցանիշ է, որը ցույց է տալիս, որ երիտասարդ ընտանիքներն ավելի շատ են երեխա ունենում կամ համեմատաբար կայուն է ծնելիության մակարդակը։
Աղբյուր՝ «Ժողովուրդ» օրաթերթ
Տվյալների սկզբնաղբյուրը՝ ՀՀ վիճակագրական կոմիտե