Սպասվում է, որ Հայաստանում Նովրուզը նշելու համար Իրանից Հայաստան օդային ճանապարհով կժամանի 3 հազարից ավելի իրանցի զբոսաշրջիկ:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի խոսքով` արդեն մի քանի թռիչք իրականացվել է, օդանավերը գալիս են ծանրաբեռնված: Մինչև ապրիլի սկիզբ Իրանի ուղղությամբ նախատեսված է 30 թռիչք։ Այցելություն է սպասվում նաև ցամաքային ճանապարհով, սակայն հատկապես Սյունիքի մարզում տեղացած առատ ձյունը մեծ դժվարություն է ստեղծել:
Ստեղծվել են արագ արձագանքման կենտրոններ՝ ճանապարհների առատ ձյունը մաքրելու, զբոսաշրջիկներին ժամանակավորապես հյուրանոցում տեղավորելու համար:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.