Ռուսաստանում 2024 թվականին մոտ 3 հազար լրատվամիջոց է փակվել
20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավի մանրամասները՝ ABNews.am կայքում
Ով է փոխարինում Ռուսաստանին. Հայաստանի ներմուծման նոր քարտեզը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նոր մեդիա հիմնադրամ. ով է որոշելու, ինչ բովանդակություն հասնի հեռուստադիտողին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի հոկեյի հավաքականը 8։0 հաշվով հաղթել է Իրանին
Կանայք բիզնեսում. Դիանա Դավթյան. դիտեք ABNews.am կայքում
5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար. Acba Leasing. դիտեք ABNews.am կայքում
Չինաստանի առաջին եռամսյակի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 5,4%-ով՝ գերազանցելով սպասելիքները
Ռուսաստանն առաջին եռամսյակում Չինաստան է արտահանել 700 տոննա գինի
Ինչու են երկրները հրաժարվում հայկական արտադրանքից․ ինչ չի ասվում պաշտոնապես. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025 թվականի մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ
Եվրոգոտու գնաճը մարտին դանդաղել է մինչև 2.2%
Ինչու է ողջ աշխարհն անցնում էլեկտրամեքենաների, և ինչու այդ փաստը չի կարելի անտեսել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Արհեստական բանականույթունը կկրճատի կինոարտադրության ծախսերը երկու անգամ, բայց ինչպես. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ucom-ը ներկայացնում է UPlay-ը՝ տալով ժամանցի նոր դարաշրջանի մեկնարկը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ադրբեջանում ռազմական ծախսերը 2026 թվականին կգերազանցեն 4,7 մլրդ դոլարը
IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սպիտակ տունը Չինաստանին սպառնացել է մինչև 245% մաքսատուրքերով
Չբաշխված շահույթը կտրուկ նվազել է. արդյոք բանկերն անցում են կատարում նոր ռազմավարության. մանրամասները՝ ABNews.am կայքում

Թանկարժեք էֆեկտ․ 2024 թվականի տնտեսական աճի պատրանքը

Փտր 4, 2025 15:36
17

Առաջին հայացքից Հայաստանի արդյունաբերական աճի ցուցանիշները 2024 թվականի համար խոստումնալից են թվում՝ 4.7% աճ 2023-ի 4.1%-ի համեմատ։ Սակայն այս մակերեսային թվերի տակ թաքնված է առավել բարդ իրականություն։

Գծապատկեր 1.

2024թ․ հոկտեմբերին Հայաստանը հպարտորեն գլխավորում էր ԵԱՏՄ երկրների շարքը՝ 17% արդյունաբերական աճով։ Սակայն այս ձեռքբերումը կարճատև էր։ Թեև 2024թ․ արտահանման ցուցանիշները ցույց են տալիս տպավորիչ՝ 51% աճ նախորդ տարվա համեմատ, սակայն 2024թ․ վերջին արդեն արձանագրվել է կտրուկ անկում․ 2024թ․ դեկտեմբերին արտահանումը կրճատվել է երկու անգամ նախորդ տարվա համեմատ, իսկ ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 37.7%-ով։ Այսինքն՝ ունենք տարվա ընթացքում 51% աճ, սակայն վերջին ամսվա համար սթափեցնող 2 անգամ անկում։ Սա մտահոգիչ է և տնտեսական «փուչիկի» նախանշան է։

Գծապատկեր 2.

Պատճա՞ռը։ Ռուսաստանից Հայաստանի միջոցով իրականացված ոսկու մեծածավալ վերաարտահանման գործարքները, որոնք ժամանակավորապես ուռճացրին տնտեսական ցուցանիշները։ Այս «ոսկե փուչիկը» հասավ իր գագաթնակետին 2023թ․ մարտին՝ երբ գրանցվեց թանկարժեք քարերի և մետաղների 1.1 միլիարդ ԱՄՆ դոլարի «արտահանում», սակայն 2024թ․ վերջին այս ցուցանիշն արդեն նվազել է մինչև 119 միլիոն ԱՄՆ դոլար՝ այսինքն տասն անգամ։

Փաստացի այն իրական խթանը, որն ապահովում էր տնտեսական և արտահանման «աճը», արդեն 10 անգամ նվազել է։ Սա մենք կանխատեսել էինք։ Այս Ռուսաստանից եկող արտաքին խթանը հասցրել է ուռճացնել 2024թ․ տարեկան գումարային ցուցանիշը, սակայն, ինչպես նշեցինք, 2024թ․ վերջի ցուցանիշներն արդեն իսկ կտրուկ անկում են գրանցել։

Գծապատկեր 3.

Արդյունաբերական պատրանք

2024թ․ արդյունաբերական հատվածի թվացյալ հզորությունը քողարկում է տնտեսության հիմնարար թուլությունը։ Ինչպես երևում է երկրորդ գծապատկերում, 2023թ․ արտադրության աճ գրեթե չի գրանցվել։ Աճը սկսեց երևալ միայն 2024թ․ նոյեմբերին՝ զուգընթաց միլիարդավոր դոլարների ոսկու վերաարտահանման մեկնարկին, որը շարունակվեց մինչև 2024թ․ մարտ և ապահովեց Տնտեսական Ակտիվության Ցուցանիշի (ՏԱՑ) արտադրության աճի առյուծի բաժինը։

Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս աճ, սակայն այս աճի 90%-ը բաժին է ընկնում «ոսկու արդյունաբերությանը»՝ ըստ էության վերաարտահանման գործառնություններին, այլ ոչ թե իրական արդյունաբերական արտադրությանը։ Նշենք, որ 2024թ․ տարեսկզբից որոշակի վերադասավորման արդյունքում «ոսկու արդյունաբերությունն» արդեն իսկ քողարկված է «հիմնական մետաղների արդյունաբերության» հոդվածի ներքո։ Նշենք նաև, որ 2024թ․ առաջին կիսամյակում ընդհանուր արտահանման 71%-ը կազմել են թանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանումը՝ ստեղծելով արտահանման դիվերսիֆիկացման պատրանք։

Արտահանման պատրանքային դիվերսիֆիկացիա

Այս «դիվերսիֆիկացիայի» արդյունքում ունենք՝

  • Հայաստանի արտահանման առաջին տեղում արդեն Արաբական Միացյալ Էմիրություններն են։ Այսինքն՝ ԱՄԷ արժույթային ներկայացմամբ արդեն ավելի շատ ենք արտահանում, քան ՌԴ։ Կարևոր ձեռքբերում։ Սակայն սա պարզապես արտացոլում է ոսկու վերաարտահանման ուղին, այլ ոչ թե իրական շուկայական դիվերսիֆիկացիան։
  • Դեպի Ռուսաստան և Եվրամիություն արտահանման կրճատում։ Ավանդական արտահանումը դեպի հիմնական գործընկերներ փաստացի նվազել է՝ Ռուսաստան արտահանումը կրճատվել է նախնական 16%-ով, իսկ ԵՄ՝ նախնական 25%-ով։

Առևտրային դինամիկայի տեղաշարժ

Արտաքին առևտրի ցուցանիշները հատկապես խոսուն են։ 2024թ․ դեկտեմբերին արձանագրվել է․

  • Ընդհանուր առևտրաշրջանառության 37.3% անկում (ընթացիկ գներով),
  • Արտահանման 2 անգամ կրճատում մինչև 2023թ․ դեկտեմբերի մակարդակի 51.4%-ը,
  • Ներմուծման նվազում մինչև 73.5%։

Սակայն տարեկան ցուցանիշները ցույց են տալիս այլ պատկեր․

  • Առևտրաշրջանառության 41.5% աճ,
  • Արտահանման 53.1% աճ,
  • Ներմուծման 33.8% աճ։

Գյուղատնտեսության լուռումունջ անկումը

Գծապատկեր 4.

Առավել մտահոգիչ է գյուղատնտեսության ոլորտի կայուն անկումը։ 2017թ․ տնտեսական ակտիվության 12.9%-ից գյուղատնտեսության մասնաբաժինը 2024թ․ նվազել է մինչև ընդամենը 6.6%։ 2019թ․-ից սկսած՝ գյուղատնտեսության ամսական տվյալներն այլևս չեն հրապարակվում պաշտոնական վիճակագրությունում։

Մտահոգիչ է, որ այս կարևոր ոլորտի ամսական ցուցանիշները չեն հրապարակվում։ Միևնույն ժամանակ, մեծածախ և մանրածախ առևտուրը դարձել է տնտեսության գերիշխող ճյուղը՝ կազմելով տնտեսական ակտիվության 44%-ը։ Ծառայությունների հետ միասին այս ոլորտները կազմում են տնտեսության 68%-ը՝ ստեղծելով երկարաժամկետ տնտեսական կայունության համար պոտենցիալ վտանգավոր իրավիճակ։

Շինարարության կայունություն

Դրական միտում է նկատվում շինարարության ոլորտում, որը ցուցաբերում է կայուն աճ․

  • 12.9% աճ 2024թ․ դեկտեմբերին՝ 2023թ․ դեկտեմբերի համեմատ,
  • 14.5% աճ ամբողջ տարվա կտրվածքով,
  • Դրական դինամիկայի պահպանում՝ չնայած ավելի լայն տնտեսական մարտահրավերներին։

Կանխատեսված նախազգուշացում

Ինը ամիս առաջ՝ 2024թ․ մարտին, մեր վերլուծությունում տվել էինք վաղ նախազգուշացման ազդակներ հենց այս ռիսկերի մասին։ Մենք հատկապես զգուշացրել էինք ոսկու վերաարտահանման սխեմայի անկայուն բնույթի և դրա՝ արհեստական տնտեսական ցուցանիշներ ստեղծելու վտանգի մասին։ Այս փուչիկն արդեն թուլանում է, ինչը վկայում է, որ 2025թ․ արտահանման ցուցանիշները և տնտեսական աճն այլևս չեն ներառի այս արհեստական խթանը՝ հավանաբար բացահայտելով տնտեսության իրական վիճակի ավելի սթափեցնող պատկերը։

Ապագայի հեռանկարներ

Տարեկան և դեկտեմբերյան ցուցանիշների միջև տարբերությունը վկայում է, որ 2025 թվականը կարող է լուրջ մարտահրավերներ պարունակել․

  • Ոսկու վերաարտահանման դադարեցումը շարունակելու է ազդել արդյունաբերական ցուցանիշների վրա,
  • Առևտրային հաշվեկշիռը կարող է վատթարանալ արհեստական արտահանման խթանների վերացման հետևանքով,
  • Ծառայությունների ոլորտի գերակշռությունը մեծացնում է տնտեսության խոցելիությունն արտաքին ցնցումների նկատմամբ։

tvyal.com

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: