Honda-ն առաջարկում է համագործակցություն Nissan-ի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպական AI ստարտափները 2024 թվականին հավաքել են 8 մլրդ դոլար
Կգործի անշարժ գույքի գրանցման նոր համակարգ. ինչ պետք է իմանալ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 6 մարդ
Ճապոնիայում 12 ժամում տեղացել է 120 սմ ձյուն
Evocabank-ը մասնակցել է Miami-Dubai Chamber of Commerce 2-ին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
Երևանում տրանսպորտի թանկացումից գնաճը կարող է կազմել 0,1%. ՀՀ ԿԲ նախագահ
ՊԵԿ-ը կատարելագործել է Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը. ինչ է փոխվել. մանրամասները՝ ABNews.am կայքում
OpenAI-ն կթողարկի AI սարք, որը կբերի նոր դարաշրջան մարդ-համակարգիչ հարաբերություններում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թանկարժեք էֆեկտ․ 2024 թվականի տնտեսական աճի պատրանքը. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԵՄ-ն 3 մլն եվրո է հատկացրել ռուսական և բելառուսական անկախ լրատվամիջոցներին
2024թ. տնտեսական աճը 2023թ. աճի համեմատ էականորեն ավելի ցածր կլինի. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ը կառավարությունում խարդախությունների պատճառով տարեկան կորցնում է 700 մլրդ դոլար. Իլոն Մասկ
Կենտրոնական բանկը իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.75 %. մանրամասները՝ ABNews.am կայքում
Վրաստանում գնաճը հունվարին կազմել է 0.4%
TRUMP մեմքոյնը էժանացել է 75%-ով
Պեկինի պատասխան հարվածը Թրամփի մաքսատուրքերին․ ԱՄՆ-Չինաստան առևտրային լարվածությունը նոր փուլում. մանրամասները` ABNews.am կայքում
Թրամփի մաքսատուրքերը խուճապ են առաջացրել կրիպտոշուկայում. ինչպես կարող է զարգանալ իրավիճակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024 թվականին հարկային հայտարարագիր է ներկայացրել 59,031 ֆիզիկական անձ

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը մեկնարկել է․ ինչպես օգտվել. քայլ առ քայլ ուղեցույց

Փտր 4, 2025 11:14
34
ADS

Փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը, որը նախատեսված է վարկային պարտավորություններ ունեցող այն քաղաքացիների համար, որոնց վարկերը առնվազն 3 տարի դասակարգված են որպես անհուսալի, և դրանց մայր գումարի հանրագումարը չի գերազանցում 1 միլիոն դրամը։

Ովքեր կարող են օգտվել ծրագրից

Աջակցությունից կարող են օգտվել այն քաղաքացիները, ովքեր ունեն գրանցված (ֆորմալ) զբաղվածություն և վարկային պարտավորություններ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում։

Ինչ աջակցություն է տրամադրվում

Շահառուների աշխատավարձից վարկի սպասարկման համար հաշվարկված եկամտային հարկի գումարը կուղղվի անհուսալի վարկային պարտավորության մարմանը՝ առավելագույնը 24 ամիս ժամկետով։
Բացի այդ, շահառուների համար նախատեսվում է վարկի սպասարկման եկամտային հարկի գումարի նվազեցում՝ ներկայիս 50%-ի փոխարեն՝ 20% չափով։

Ինչպես դիմել ծրագրին

Աջակցության համար քաղաքացիները պետք է դիմեն https://e-social.am/services հարթակի միջոցով՝ հետևելով հետևյալ քայլերին.
1. Մուտք գործել e-social.am հարթակ
2. Ընտրել «Կյանքի դժվարին իրավիճակ» պատուհանը, այնուհետև «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտը
3. Նույնականացնել տվյալները՝ ընտրելով «Բջջային նույնականացման քարտ» (mID) կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից որևէ մեկը
4. Լրացնել անհրաժեշտ տեղեկատվությունը և ավարտել դիմումի գործընթացը

Այլընտրանքային տարբերակ

Եթե դիմորդն mID կամ նույնականացման քարտ չունի, կարող է անձամբ ներկայանալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ (հասցեները՝ https://socservice.am/offices

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու և դիմում ներկայացնելու համար այցելեք e-social.am։

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: