Ավստրալիան, ամենայն հավանականությամբ, կբախվի էներգետիկ ճգնաժամի ՝ գազի պակասի և էլեկտրաէներգիայի թանկացման ֆոնին: Այս մասին հայտարարել է երկրի կլիմայի փոփոխության եւ էներգետիկայի նոր նախարար Քրիս Բոուենը,- փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ինչպես ընդգծել է Ավստրալիայի վարչապետը, այժմ երկիրը «գազային ճգնաժամի շեմին է»։
«Ավստրալիայի էներգետիկ շուկաները փոթորկի միջով են անցնում մի շարք գործոնների պատճառով, որոնք ազդում են էլեկտրաէներգիայի և գազի շատ լուրջ և դժվար իրավիճակի վրա», — ասել է Բոուենը:
Նա նաև շեշտել է, որ «իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի ապահովեն ազգային էներգետիկ շուկայի կայունությունն ու հուսալիությունը»։
«Էներգիայի նոր, վերականգնվող աղբյուրներին անցումը կթեթևացնի իրավիճակը, բայց դա շուտով տեղի չի ունենա»,- եզրափակեց քաղաքական գործիչը։
Մարտին Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց Ռուսաստանից նավթի և գազի ներմուծման դադարեցման մասին։