Նախորդ տարի Հայաստանում գրանցվել է անտառային 13 հրդեհ, այրվել է 13 հա տարածք
ԱՄՆ-Չինաստան առևտրային լարվածությունը խորանում է․ ինչու Չինաստանից ծանրոցները չեն հասնում ԱՄՆ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն դադարեցրել է Չինաստանից ծանրոցների ընդունումը. CNN
Ադրբեջանն Ուկրաինային 1 մլն դոլարի հումանիտար օգնություն է հատկացրել
Ռուսաստանը 2025-ի հունվարին նավթից և գազից ստացված եկամուտներն ավելացրել է 17%-ով
«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է 2025թ. դրամաշնորհային հայտերի ընդունումը. մանրամասները ABNews.am կայքում
ՊԵԿ-ը կատարելագործել է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը. ինչ է փոխվել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սուրճի գները դուրս են գալիս վերահսկողությունից. ինչ ազդեցություն կունենա սպառողների վրա. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչու են կենտրոնական բանկերը կրկին մեծացնում ոսկու պահուստները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իլոն Մասկը նախատեսում է մեկ տարում կրճատել ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը 1 տրլն դոլարով
Բիթքոյն պահելն ավելի հեշտ է դառնում. Tether-ը մուտք է գործում բիթքոյն դրամապանակների աշխարհ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Honda-ն առաջարկում է համագործակցություն Nissan-ի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպական AI ստարտափները 2024 թվականին հավաքել են 8 մլրդ դոլար
Կգործի անշարժ գույքի գրանցման նոր համակարգ. ինչ պետք է իմանալ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 6 մարդ
Ճապոնիայում 12 ժամում տեղացել է 120 սմ ձյուն
Evocabank-ը մասնակցել է Miami-Dubai Chamber of Commerce 2-ին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
Երևանում տրանսպորտի թանկացումից գնաճը կարող է կազմել 0,1%. ՀՀ ԿԲ նախագահ
OpenAI-ն կթողարկի AI սարք, որը կբերի նոր դարաշրջան մարդ-համակարգիչ հարաբերություններում. մանրամասները՝ ABNews.am կայքում

Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր. ՊԵԿ-ը մանրամասնում է

Հնվ 20, 2025 15:55
90
ADS

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2025 թվականին, 2024 թվականի հաշվետու տարվա համար, եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացրած ֆիզիկական անձինք և նոր խմբերը (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց), այսպիսով հայտարարագիր են ներկայացնում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք

  • 2024 թվականի ընթացքում համարվել են վարձու աշխատող,
  • 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են հարկվող եկամուտ,
  • 2024 թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցրել են «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ,
  • 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել են 2023 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր փայատեր, անդամ),
  • hամարվում են «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված իրական շահառու,
  • 2024 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն։

Կարևոր է իմանալ, որ 2024 թվականի համար եկամուտների հայտարարագիր են ներկայացնում նաև հարկային տարվա ընթացքում հարկային գործակալ չհանդիսացողներից հարկվող եկամուտներ ստացած և եկամտային հարկն ինքուրույն հաշվարկելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձինք (օրինակ՝ բնակարանը վարձակալությամբ այլ ֆիզիկական անձանց տրամադրած, անկախ մասնագիտական աշխատանքներ կատարած անձինք և այլն), այդ թվում՝ անչափահասները։ Այս դեպքում անչափահասի փոխարեն հայտարարագիր է ներկայացնում նրա ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն։

Միաժամանակ հիշեցնում ենք, որ եկամուտների հայտարարագիր չի ներկայացնում 2024 թվականին անհատ ձեռներեց հանդիսացած ֆիզիկական անձը, բայց նրա վարձու աշխատողները պարտավոր են ներկայացնելու հայտարարագիր։ Պարտավոր են հայտարարագիր ներկայացնել նաև երեխայի խնամքի հետ կապված արձակուրդում գտնվող ֆիզիկական անձինք, քանի որ համարվում են վարձու աշխատող։

Հայտարարագիր չեն ներկայացնում Հայաստանում աշխատող օտարերկրյա, նաև Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող օտարերկրյա անձինք (183 օր և ավելի փաստացի գտնվել են ՀՀ-ում և (կամ) որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում), քանի որ նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն։

2025 թվականին հայտարարատու չեն նաև կենսաթոշակառուները, եթե նրանք չեն համարվել վարձու աշխատողներ։

Ի գիտություն

ՀՀ ռեզիդենտ են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվել են ՀՀ-ում և (կամ) որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում, այսինքն, ռեզիդենտի ընտանիքը, տունը կամ բնակարանը, անձնական կամ ընտանիքի հիմնական գույքը, մասնագիտական կամ այլ գործունեության վայրը պետք է գտնվի Հայաստանում։ Ռեզիդենտ են համարվում նաև ՀՀ-ում պետական ծառայության մեջ գտնվող՝ ժամանակավորապես ՀՀ տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձինք:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին ծանոթանալու համար: