OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ

Հլս 21, 2022 11:35
86

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանից ոսկու ներկրման նկատմամբ և արգելք կսահմանի ուղղակի կամ անուղղակիորեն ռուսական ածուխի և ածխածնի արտադրանքի, ինչպես նաև նավթի գնման և ներմուծման վրա։ Այս մասին ասվում է թագավորության կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Ոսկու ներկրման արգելքը ուժի մեջ է մտել հուլիսի 21-ից, ածխի ներմուծման արգելքն ուժի մեջ է մտել 2022 թվականի օգոստոսի 10-ից, իսկ նավթի ներմուծման արգելքն ուժի մեջ է մտել 2022 թվականի դեկտեմբերի 31-ից։

Բացի այդ, Լոնդոնն արգելել է համապատասխան տեխնիկական աջակցության, ֆինանսական ծառայությունների և բրոքերային ծառայությունների տրամադրումը։

Հուլիսի 5-ին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ևս երկու ռուսաստանցիների նկատմամբ ՝ «Ուկրաինայում ապատեղեկատվության տարածմանը և Ռուսաստանի գործողությունները խթանելուն նրանց մասնակցության համար»։

Հունիսի 16-ին Լոնդոնը Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին ընդգրկել է պատժամիջոցների ցուցակում «Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ակտիվ աջակցության համար»: Բացի այդ, սահմանափակումների տակ է հայտնվել Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան։ Նրան մեղադրում էին ուկրաինացի երեխաների բռնի որդեգրման և տեղափոխման մեջ։