ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Հարավային Կորեայի սպորտային կոմիտեի պաշտոնյան բյուջեի փողերը լվացել է բիթքոյնների միջոցով

Հլս 25, 2022 16:49
183

Հարավային Կորեայի սպորտային կոմիտեի ավագ հաշվապահը, ով կառավարում է զանգվածային սպորտի պետական ​​միջոցները, խոստովանել է, որ գողացել է հարկատուների գումարները ՝ կրիպտոարժույթի դիմաց։
Հարավային Կորեայի Մոկպո քաղաքի սպորտային խորհրդի աշխատակիցը, ով պատասխանատու է տեղական սիրողական և կիսապրոֆեսիոնալ սպորտային թիմերի գործառնական ծախսերի համար, գողացել է ավելի քան 367,000 դոլար։

Մի քանի ամիս առաջ սպորտի կոմիտեն բախվել էր բյուջետային անսպասելի խնդիրների. պաշտոնյաները հաշվեհամարից անկանոն, տարօրինակ կանխիկացումներ են հայտնաբերել, ծախսերի համար ավելորդ գումարներ գանձվել։

Շուտով ավագ հաշվապահներից մեկը դադարել է աշխատանքի ներկայանալ։ Կինը կասկածվել է պետական ​​միջոցների յուրացման մեջ, և ոստիկանությունը նրան հարցաքննել է։ Հարցաքննության ժամանակ պաշտոնյան իրեն մեղավոր է ճանաչել ՝ նշելով, որ 2022 թվականի մարտից սկսած 20 անգամ «պետական ​​փող է հափշտակել»։

Հաշվապահին հասանելի է եղել մարզիչների աշխատավարձի ֆոնդը և թիմերին և անհատ մարզիկներին որպես սուբսիդիա տրամադրվող գումարը: Կինը շրջանցել է «ներքին մոնիտորինգի համակարգերը» և օգտվել որոշ բացերից։

Ոստիկանությունից հայտնել են, որ կինը գողացված գումարը փոխանցել է ամուսնու հաշվեհամարին։ Այնուհետև զույգը գումարը ծախսել է կրիպտո ակտիվներում ներդրումներ կատարելու համար: Կինը պատմել է, որ գողացված միջոցների մի մասն անձամբ է ներդրել բիթքոյններում։

Միջադեպը զգալի ֆինանսական վնաս է հասցրել սպորտկոմիտեին, և արդյունքում այն ​​այժմ չի կարող ամբողջությամբ վճարել մարզիչների և այլ անձնակազմի աշխատավարձերը։

Հիշեցնենք, որ 2021 թվականին Աբխազիայի նախագահն առաջարկել էր պատժել պաշտոնյաներին կրիպտոարժույթների անօրինական մայնինգի համար։