Ռուսաստանում 2024 թվականին մոտ 3 հազար լրատվամիջոց է փակվել
20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավի մանրամասները՝ ABNews.am կայքում
Ով է փոխարինում Ռուսաստանին. Հայաստանի ներմուծման նոր քարտեզը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նոր մեդիա հիմնադրամ. ով է որոշելու, ինչ բովանդակություն հասնի հեռուստադիտողին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի հոկեյի հավաքականը 8։0 հաշվով հաղթել է Իրանին
Կանայք բիզնեսում. Դիանա Դավթյան. դիտեք ABNews.am կայքում
5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար. Acba Leasing. դիտեք ABNews.am կայքում
Չինաստանի առաջին եռամսյակի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 5,4%-ով՝ գերազանցելով սպասելիքները
Ռուսաստանն առաջին եռամսյակում Չինաստան է արտահանել 700 տոննա գինի
Ինչու են երկրները հրաժարվում հայկական արտադրանքից․ ինչ չի ասվում պաշտոնապես. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025 թվականի մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ
Եվրոգոտու գնաճը մարտին դանդաղել է մինչև 2.2%
Ինչու է ողջ աշխարհն անցնում էլեկտրամեքենաների, և ինչու այդ փաստը չի կարելի անտեսել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Արհեստական բանականույթունը կկրճատի կինոարտադրության ծախսերը երկու անգամ, բայց ինչպես. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ucom-ը ներկայացնում է UPlay-ը՝ տալով ժամանցի նոր դարաշրջանի մեկնարկը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ադրբեջանում ռազմական ծախսերը 2026 թվականին կգերազանցեն 4,7 մլրդ դոլարը
IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սպիտակ տունը Չինաստանին սպառնացել է մինչև 245% մաքսատուրքերով
Չբաշխված շահույթը կտրուկ նվազել է. արդյոք բանկերն անցում են կատարում նոր ռազմավարության. մանրամասները՝ ABNews.am կայքում

Հունվարի 16-ի տնտեսական լուրերը

Հնվ 16, 2025 20:41
13

Հոդվածում կքննարկենք Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարության ընթացքը, Հայաստանից Ռուսաստան արտահանման ցուցանիշները, ԿԲ ստուգումները արտարժույթի առուվաճառքի ոլորտում, ԵԱՏՄ գույքի գնահատման համաձայնագիրը, ինչպես նաև պարենի գների համաշխարհային փոփոխությունները, աշխատավարձերի աճը Ռուսաստանում, Կանադա-ԱՄՆ մաքսատուրքերի հակամարտությունը, հայ-գերմանական ֆինանսական նոր ծրագրերը և Չինաստանի պարտքերի կառավարման նոր մեթոդները։

1. Հյուսիս-Հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունը շարունակվում է

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4 ծրագրի շրջանակում շարունակվում են Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածի շինարարական աշխատանքները։ Կատարվում են հողային և թունելի փորման աշխատանքներ, ինչպես նաև Մեղրիի տրանսպորտային հանգույցի, հենապատերի և կամուրջների բետոնացման աշխատանքներ։ Նախագիծը ֆինանսավորվում է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության կողմից։

2. Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքները 2024 թվականին

2024-ին Հայաստանից Ռուսաստան արտահանվել է մոտ 130 հազար տոննա բանջարեղեն և միրգ։ Առավել մեծ ծավալով արտահանվել են կորիզավոր մրգեր՝ 50,2 հազար տոննա, լոլիկ՝ 21 հազար տոննա, հատիկավոր մրգեր՝ 17,5 հազար տոննա, պղպեղ և դդում՝ 14,8 հազար տոննա։

3. ԿԲ-ն ստուգումներ կանցկացնի արտարժույթի առուվաճառքի ոլորտում

2025 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը Կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության դեպարտամենտը ստուգումներ կանցկացնի արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած կազմակերպություններում և մասնաճյուղերում՝ ապահովելու օրենսդրության պահանջների համապատասխանությունը։

4. Պարենի գների միջազգային փոփոխությունները՝ 2024 թվականին

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ 2024 թվականին պարենի գները նվազել են 2.1%-ով։ Հատկապես զգալի անկում է գրանցվել հացահատիկի և շաքարավազի գների, մինչդեռ բուսական յուղերի, կաթնամթերքի և մսի գները փոքր-ինչ աճել են։

5. Ռուսաստան. աշխատավարձերի և ՀՆԱ-ի աճը

Ռուսաստանում միջին ամսական աշխատավարձը վերջին հինգ տարիների ընթացքում աճել է 1.8 անգամ՝ հասնելով 84 հազար ռուբլու։ Տնտեսության միջին աճի տեմպը կազմել է տարեկան 1.9%։

6. Կանադա-նոր մաքսատուրքերի սպառնալիքների դեմ

Կանադան պատրաստվում է 105 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքեր սահմանել, եթե ԱՄՆ-ն ավելացնի կանադական ապրանքների հարկերը։ Կանադան նաև սպառնում է դադարեցնել ԱՄՆ-ին էներգիայի մատակարարումը, եթե մաքսատուրքերի հարցը չկարգավորվի։

7. Հայ-գերմանական համագործակցության նոր ֆինանսավորում

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Գերմանիայի հետ ֆինանսական համագործակցության համաձայնագրին, որի համաձայն Հայաստանը կստանա մինչև 26 միլիոն եվրոյի վարկ և 2 միլիոն եվրոյի դրամաշնորհ՝ վերականգնվող էներգետիկայի զարգացման նպատակով։

8. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ գույքի գնահատման համաձայնագրին

Հայաստանի կառավարությունը հունվարի 16-ի նիստում հավանություն է տվել գույքի գնահատման ոլորտում համագործակցության մասին ԵԱՏՄ համաձայնագրին։ Համաձայնագիրը սահմանում է ընթացակարգ, որով ԵԱՏՄ երկրների իրավասու մարմինները փոխանակում են տեղեկատվություն նորմատիվային ակտերի, մասնավոր գնահատողների ռեգիստրների, ինչպես նաև շուկայի վերաբերյալ հաշվետվությունների մասին։

9. Չինաստան. պարտքերի մարման նոր մեթոդ

Չինաստանի տեղական իշխանությունները սկսել են պարտքերը մարել անշարժ գույքով։ Օրինակ՝ Սինցզյանում գազամատակարարման ընկերությանը տրամադրվել է 260 անավարտ բնակարան՝ 25 միլիոն դոլար արժողությամբ։