Դեկտեմբերի 18-ին մեկնարկել է ամենամեծ, մասշտաբային ու հեքիաթային Big Christmas Market with Coca-Cola ցուցահանդես-տոնավաճառը։ Հարյուրավոր գունեղ, ամանորյա շնչով տաղավարներ, լույսեր ու տոնական շա՜տ բարձր տրամադրություն է Մերիդիան էքսպո կենտրոնում։ Ամենուր անակնկալներ են, խաղարկություններ ու նվերներ։
IDBank-ի, Իդրամի և idplus լոյալության հարթակի տաղավարում էլ թիմը դիմավորում էր հյուրերին ու պատմում տոնական բոնուսների մասին։ Տոնավաճառի գրեթե բոլոր տաղավարներում հնարավոր է վճարել Իդրամով և բոնուսներ ստանալ։ Իսկ տաղավարում անգամ տերմինալներ կան, որպեսզի հաճախորդները կարողանան լիցքավորել իրենց դրամապանակներն ու վճարումներ կատարել QR-ով՝ օգտվելով բացառիկ բոնուսներից։
Idplus պրոդուկտի գործառնական աջակցության ղեկավար Զինաիդա Մարտիրոսյանի խոսքով՝ Idplus լոյալության հարթակն արդեն բազմաթիվ գործընկերների և հաճախորդների համար սիրված է․ «Հաճախորդները պարզապես իրենց գնումների դիմաց բոնուսներ են ստանում` առօրյա գնումները դարձնելով շահավետ: Նոր տարին էլ, իհարկե, լավագույն առիթն էր մեր հաճախորդներին անակնկալներ մատուցելու. ամենաջերմ ու ընտանեկան տոնին ընդառաջ Big Christmas Market-ի շրջանակում մեր հաճախորդները գրեթե բոլոր տաղավարներից կարող են գնումներ կատարել և ստանալ 25% բոնուս, իսկ կուտակված բոնուսները կարող են հենց այս տոնավաճառի շրջանակում տաղավարներից գնումներ կատարելիս օգտագործել», — ասաց Զինաիդա Մարտիրոսյանը։
Իդրամի և IDBank-ի մարքեթինգի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանը նշեց, որ բոնուսները միակ շահավետ առաջարկը չեն, որ ներկայացնում են ընկերությունները․ «Տոնավաճառի շրջանակում էլ գործելու է Rocket Line թվային ապառիկը, որ հնարավորություն կտա հաճախորդներին ցանկության դեպքում ավելի շատ գնումներ կատարել շահավետ առաջարկներով և հետաձգել վճարումները»։
Big Projects ընկերության մարքեթինգի և հաղորդակցության ղեկավար Դիանա Հարոյանն էլ ասաց, որ IDBank-ը, Իդրամն ու idplus-ը առաջին տարին չէ, որ համագործակցում են Big Projects-ի ինչպես այս տոնավաճառին, այնպես էլ մնացած բոլոր ցուցահանդեսներին․ «Big Christmas Market-ին ընկերություններն ամեն տարի միանում են և ամեն տարի մի նոր նվեր առաջարկում մեր այցելուներին ու տոնավաճառին», — նշեց Դիանա Հարոյանը։
Ի դեպ, IDBank-ը, Իդրամն ու idplus-ն այս տարի որպես հովանավորներ են միացել տոնավաճառին։
Հիշեցնենք նաև, որ տոնավաճառն այս տարի անցկացվելու է մինչև դեկտեմբերի 22-ը։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ