Ռուսաստանում 2024 թվականին մոտ 3 հազար լրատվամիջոց է փակվել
20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավի մանրամասները՝ ABNews.am կայքում
Ով է փոխարինում Ռուսաստանին. Հայաստանի ներմուծման նոր քարտեզը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նոր մեդիա հիմնադրամ. ով է որոշելու, ինչ բովանդակություն հասնի հեռուստադիտողին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի հոկեյի հավաքականը 8։0 հաշվով հաղթել է Իրանին
Կանայք բիզնեսում. Դիանա Դավթյան. դիտեք ABNews.am կայքում
5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար. Acba Leasing. դիտեք ABNews.am կայքում
Չինաստանի առաջին եռամսյակի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 5,4%-ով՝ գերազանցելով սպասելիքները
Ռուսաստանն առաջին եռամսյակում Չինաստան է արտահանել 700 տոննա գինի
Ինչու են երկրները հրաժարվում հայկական արտադրանքից․ ինչ չի ասվում պաշտոնապես. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025 թվականի մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ
Եվրոգոտու գնաճը մարտին դանդաղել է մինչև 2.2%
Ինչու է ողջ աշխարհն անցնում էլեկտրամեքենաների, և ինչու այդ փաստը չի կարելի անտեսել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Արհեստական բանականույթունը կկրճատի կինոարտադրության ծախսերը երկու անգամ, բայց ինչպես. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ucom-ը ներկայացնում է UPlay-ը՝ տալով ժամանցի նոր դարաշրջանի մեկնարկը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ադրբեջանում ռազմական ծախսերը 2026 թվականին կգերազանցեն 4,7 մլրդ դոլարը
IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սպիտակ տունը Չինաստանին սպառնացել է մինչև 245% մաքսատուրքերով
Չբաշխված շահույթը կտրուկ նվազել է. արդյոք բանկերն անցում են կատարում նոր ռազմավարության. մանրամասները՝ ABNews.am կայքում

ԱրարատԲանկը ներկայացրեց «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարի եզրափակիչ մասը

Դկտ 10, 2024 17:41
24

Դեկտեմբերի 4-ին «Կինոմոսկվա» կինոթատրոնում կայացավ ԱրարատԲանկի ֆինանսավորմամբ նկարահանված «Ոտքի կանգնելու կամքը.» փաստավավերագրական եռաշարքի երրորդ և եզրափակիչ մասի պրեմիերան: Ֆիլմը գլոբալ հիբրիդային պատերազմի պայմաններում սեփական ինքնությունը պահպանելու կարևորության մասին է։

«2020-ի պատերազմից հետո շատ ընկճված ու դեպրեսիվ վիճակում էինք, ինչը նորմալ է, բայց քանի որ պատմություն չգիտենք, հոգեբանությանը ծանոթ չենք, ինֆորմացիոն պատերազմը մեզ համար նորություն է, այդ ամենը բոլորիս վրա ավելի ուժեղ է ազդում, քան պիտի լիներ: Ամեն պատերազմից հետո կան նաև ոտքի կանգնելու շատ ելքեր, որոնք մենք չենք օգտագործում»,— ընդգծել է Վահե Սուքիասյանը:

Մհեր Անանյանը վստահ է՝ միշտ էլ հնարավոր է ոտքի կանգնել, սակայն դրան հասնելու համար պետք է յուրաքանչյուրն իր ներդրումն ունենա. «Ցանկացած մարդ պիտի գտնի այն գենետիկ հիմքը, որով կառաջնորդվի ու կորոշի, թե ոտքի կանգնելու ճանապարհին ինչ ազդակներ կարող է հաղորդել մյուսներին։ Բոլորս պետք է աշխատենք և համախմբվենք հասարակությունն առողջացնելու շուրջ»:

Եռաշարքի բոլոր ֆիլմերը հասանելի են ռեժիսոր Վահե Սուքիասյանի և ԱրարատԲանկի պաշտոնական «Յութուբ» սոցիալական հարթակներում։

«Ոտքի կանգնելու կամքը» եռաշարքի եզրափակիչ ֆիլմի կինոդիտմանը ներկա էին ԱրարատԲանկի խորհրդի և վարչության անդամներ, ՀՀ Կենտրոնական բանկի, Բանկերի միության, գործընկեր բանկերի, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների ներկայացուցիչներ, ԱրարատԲանկի աշխատակիցներ և ուսանողներ։