AmCham-ը ամանորյա հրաշք կնվիրի արցախահայերին. դիտեք ABNews.am կայքում
Ինչու՞ է Apple-ը խզում կապերը Nvidia-ի հետ և ի՞նչ նորույթ է խոստանում 2026 թվականին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ամանորյա հոգատարություն սահմանամերձ գյուղերին. ԱրարատԲանկի նվերները՝ 400 երեխայի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Վրացական գինու արտահանումն աճել է. 71%-ն արտահանվել է Ռուսաստան
Մինչև գարուն Ճապոնիայում ավելի քան 6000 պարենային ապրանք կթանկանա
Ի՞նչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թուրքիայի Կենտրոնական բանկն իջեցնել է հիմնական տոկոսադրույքը 47,5%
Ինչպե՞ս օգտվել e-Request.am-ից՝ պետական մարմիններին դիմելու համար. մաս 3. դիտեք ABNews.am կայքում
Որո՞նք են տնտեսական անկման խորքային պատճառները Հայաստանում՝ ըստ «Փաստ» օրաթերթի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ամունդի-Ակբան շարունակում է աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը. դիտեք ABNews.am կայքում
«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանի արտահանման և ներմուծման ծավալները 2024-ին. տվյալներ և վերլուծություն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Տարեկան վրափ ափ․ թոփ 10 իրադարձություններ, որոնք կհիշատակեն 2024 թվականը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպե՞ս կփոխվի կրիպտո շուկան 2025-ին՝ ըստ նոր կարգավորումների և տեխնոլոգիաների․ Forbes-ի կանխատեսումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024թ. հունվար-նոյեմբեր ամիսների տնտեսական ցուցանիշների համեմատական վերլուծություն. մանրամասները՝ ABNews.am կայքում
«ԱՄՆ-ը կսնանկանա». Իլոն Մասկի կտրուկ հայտարարությունը պետական պարտքի մասին․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը 2024-ին․ ի՞նչ է պարզվում տարեկան հաշվետվությունից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Ուժեղացված ծառայություն Սևանում. լճից դուրս է բերվել 168 ձկնորսական ցանց, 119 խեցգետնաորսիչ, առգրավվել է 83 կգ սիգ
Իդրամը՝ Պարենային ապահովության խնդրի դեմ պայքարում. մանրամասները՝ ABNews.am կայքում

Գործարարներին են ներկայացվել Կոնվերս Բանկի ներդրումային առաջարկները

Դկտ 2, 2024 15:56
27
ADS

Նոյեմբերի 29-ին կայացել է Կոնվերս Բանկի ներկայացուցիչների հանդիպումը Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

BSCOSMO գործարարների ակումբի գործընկերությամբ կայացած միջոցառման ժամանակ ներկայացվեց արտարժույթի փոխանակման Converse Markets առցանց հարթակը և պարտատոմսերի թողարկմամբ ներդրումների ներգրավման առաջարկը:

Կոնվերս Բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը, ողջունելով մասնակիցներին, անդրադարձ է կատարել Բանկի պատմությանն ու նշանակալից իրադարձություններին, ապա խոսել է թվային փոխակերպման, բիզնեսի ֆինանսավորման և աջակցության ընդգրկուն գործիքակազմի մասին:

Գրիգորի Զաքարյանը, մասնավորապես, ասել է. «Ներկայում Կոնվերս Բանկն իր կորպորատիվ հաճախորդներին է առաջարկում ֆինանսավորման լայն գործիքակազմ՝ սկսած վարկավորումից, լիզինգից մինչև առևտրի ֆինանսավորում՝ ակրեդետիվ ու ֆակտորինգ: Արդեն մի քանի տարի է, ինչ Բանկը որդեգրել է ներդրումային բանկային բիզնես ուղղություն ունենալու ռազմավարություն, ինչի շրջանակում առաջարկում է ներդրումային լայն հնարավորություններ՝ սկսած բրոքերային գործունեությունից, պարտատոմսերի թողարկումից մինչև արտարժույթի փոխարկման թվային լուծումներ: Առաջարկների ցանկն աստիճանաբար ընդլայնվելու է»:

«Converse Markets-ը ժամանակակից թվային լուծում է, արտարժույթի փոխարկման արդի առօրեական մեթոդ, որը հաճախորդին հնարավորություն է տալիս ստանալ էֆեկտիվ փոխարժեք, համեմատել այն տարբեր բանկերի տրամադրած փոխարժեքների հետ և կայացնել արդյունավետ որոշում»,- ներկայացնելով հարթակը բիզնեսի ներկայացուցիչներին՝ ասել է Դիլինգ կենտրոնի ղեկավար Անի Նազարյանը:

Նա նշել է, որ հարթակում, բացի փոխարկումը, հնարավոր է նաև կատարել փոխարժեքի գնանշման հարցում, ներկայացնել փոխարկման պատվեր, տեղեկատվություն ստանալ արժութային շուկայում spot գների վերաբերյալ: Այս պահին հարթակը հասանելի է Բանկի՝ իրավաբանական անձ հաճախորդներին՝ 36 արժութային զույգերով փոխարկում կատարելու հանրավորությամբ: Հարթակի հնարավորություններն ու բիզնեսին հասանելիությունը աստիճանաբար կընդլայնվեն:

Այնուհետև անդրադարձ է կատարվել Բանկի մեկ այլ ծառայությանը՝ պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ֆինանսների ներգրավմանը, կապիտալի շուկաներին հասանելիության մեծացմանը:

Կոնվերս Բանկի Կորպորատիվ ներդրումային բանկային ծառայությունների բաժնի պետ Էլեն Քարիմյանը ներկայացրել է այս հարցում համագործակցության հնարավորությունը և նշել ֆինանսների ներգրավման այս եղանակն ընտրելու շարժառիթները. «Ընկերության համար տվյալ ժամանակահատվածում պարտավորությունների անփոփոխ պայմանները, Բանկի ֆինանսավորումից անկախ լինելը, գրավի և երաշխավորության անհրաժեշտության բացակայությունը և այլն: Հատկանշական է, որ թողարկման և տեղաբաշխման ողջ գործընթացը կազմակերպվում է Բանկի կողմից»:

Շեշտվել է, որ Հայաստանի ֆոնդային բորսայում պարտատոմսերի ցուցակման դեպքում թողարկողները կօգտվեն պետական աջակցությունից: Բանկի ներկայացուցիչները պատասխանել են մասնակիցների հարցերին, քննարկվել են համագործակցության հնարավորությունները: