Ռուսաստանում 2024 թվականին մոտ 3 հազար լրատվամիջոց է փակվել
20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավի մանրամասները՝ ABNews.am կայքում
Ով է փոխարինում Ռուսաստանին. Հայաստանի ներմուծման նոր քարտեզը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նոր մեդիա հիմնադրամ. ով է որոշելու, ինչ բովանդակություն հասնի հեռուստադիտողին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի հոկեյի հավաքականը 8։0 հաշվով հաղթել է Իրանին
Կանայք բիզնեսում. Դիանա Դավթյան. դիտեք ABNews.am կայքում
5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար. Acba Leasing. դիտեք ABNews.am կայքում
Չինաստանի առաջին եռամսյակի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 5,4%-ով՝ գերազանցելով սպասելիքները
Ռուսաստանն առաջին եռամսյակում Չինաստան է արտահանել 700 տոննա գինի
Ինչու են երկրները հրաժարվում հայկական արտադրանքից․ ինչ չի ասվում պաշտոնապես. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025 թվականի մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ
Եվրոգոտու գնաճը մարտին դանդաղել է մինչև 2.2%
Ինչու է ողջ աշխարհն անցնում էլեկտրամեքենաների, և ինչու այդ փաստը չի կարելի անտեսել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Արհեստական բանականույթունը կկրճատի կինոարտադրության ծախսերը երկու անգամ, բայց ինչպես. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ucom-ը ներկայացնում է UPlay-ը՝ տալով ժամանցի նոր դարաշրջանի մեկնարկը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ադրբեջանում ռազմական ծախսերը 2026 թվականին կգերազանցեն 4,7 մլրդ դոլարը
IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սպիտակ տունը Չինաստանին սպառնացել է մինչև 245% մաքսատուրքերով
Չբաշխված շահույթը կտրուկ նվազել է. արդյոք բանկերն անցում են կատարում նոր ռազմավարության. մանրամասները՝ ABNews.am կայքում

12 հեղափոխական խորհուրդ՝ Արհեստական բանականության հետ աշխատելու համար, որոնք կփոխեն ձեր կյանքն ու մտածողությունը

Նյմ 28, 2024 15:55
321

Երբ մարդիկ գեներատիվ արհեստական բանականությունը  օգտագործում են, նրանք սովորաբար առաջնորդվում են իրենց մտածողության այն մոդելով, որը սահմանում է, թե ինչ պետք է կամ ինչ կարող է տեղի ունենալ հաջորդիվ։ Օրինակ՝ Google-ում որոնելիս մարդիկ հարց են տալիս, փնտրում են «մոտակա լավագույն սուշի բարը» կամ նշում են կոնկրետ չափանիշներ, ինչպես օրինակ՝ «միջին մակարդակի հեծանվորդների համար լավագույն լեռնային հեծանիվը»։

Այս մոտեցումը հաճախ կիրառվում է նաև գեներատիվ ԱԲ-ի հարցումների ժամանակ։ Արդյունքները հիմնվում են մտածողության, հետազոտության և որոշումների ընդունման գծային տրամաբանության վրա՝ ըստ մեր հայտնի աշխարհի։

Այս հոդվածում կներկայացվի, թե ինչպես գեներատիվ ԱԲ-ն կարող է փոխել ոչ միայն աշխատանքի ընթացքը, այլև ստեղծել նոր արժեքներ՝ պահանջելով «մտքի փոփոխություն» (mindshift):

ԱԲ-ն՝ որպես գործիք և գործընկեր

Գեներատիվ ԱԲ-ի ներկայիս մոդելները հիմնականում հիմնվում են բնական լեզվի մշակման (NLP) վրա՝ հասկանալու հարցումներն ու ապահովելու համապատասխան պատասխանները։ Այս մեխանիզմը շատ նման է մեր ուղեղի՝ նախշերի ճանաչման և արդյունավետության որոնման տրամաբանությանը։ Բայց եթե շարունակենք օգտագործել ԱԲ-ն նույն եղանակով, մենք պարզապես ստեղծելու ենք աշխատանքի նոր «ստատուս քվո»։

Միտքդ վարժեցրու՝ մտածելու ավելի լայն շրջանակներում՝ ԱԲ-ի հետ համագործակցելով, այլ ոչ թե պարզապես այն որպես գործիք օգտագործելով։

ԱԲ-ն՝ աշխատանքի նոր հնարավորությունների բացահայտման համար

Գեներատիվ ԱԲ-ն ոչ միայն կատարելագործում է առկա աշխատանքը, այլև հնարավորություն է տալիս ստեղծել այնպիսի արդյունքներ, որոնք առանց ԱԲ-ի անհնար կլինեին։

Օրինակ՝ եթե դու պատրաստվում ես պատրաստել ընթրիք, բայց չունես անհրաժեշտ բաղադրիչները, կարող ես ԱԲ-ին ներկայացնել այն, ինչ ունես, և խնդրել գաղափարներ։ «Ես ունեմ երկու կարմիր լոլիկ, հավի ֆիլե, ձիթապտղի յուղ, աղ և սպիտակ սոխ։ Ի՞նչ կերակուրներ կարող եմ պատրաստել այս բաղադրիչներով» հարցի պատասխանով կարելի է ստանալ բազմաթիվ առաջարկներ՝ լոլիկով հավի աղցան, թավայի մեջ պատրաստվող հավ և այլն։

Սա ցույց է տալիս, թե ինչպես կարելի է ԱԲ-ի հետ համագործակցելով նոր ուղիներ գտնել՝ չբավարարվելով պարզ, գծային լուծումներով։

12 վարժություն՝ միտքդ գեներատիվ ԱԲ-ի հետ ստեղծագործելու համար

1. Ստեղծագործ հարցման օրական պրակտիկա. Օրինակ՝ «Ի՞նչ նոր միտումներ կամ հնարավորություններ կան իմ ոլորտում, որոնք չեմ նկատում»։

2. Հարցերի ձևակերպում «Ինչ կլինի, եթե» ոճով. Օրինակ՝ «Ինչ կլինի, եթե արտադրողականությանը մոտենամ ոչ ավանդական ձևով»։

3. Միտումնավոր անորոշություն հարցերում. «Ի՞նչ կարող եմ բաց թողնել իմ մոտեցման մեջ X խնդիրին»։

4. Ուղղվածություն՝ ուսումնասիրության, այլ ոչ լուծման վրա. «Ինչպե՞ս կփոխվի աշխատանքային մշակույթը, եթե ԱԲ-ն դառնա գործադիր խորհրդի անդամ»։

5. Հարցերի շղթայական զարգացում. Օրինակ՝ «Ինչպե՞ս այս գաղափարը կարող է փոխել ընկերության գործունեությունը 5 տարվա ընթացքում»։

6. Մետաֆորիկ և համեմատական մտածողություն. «Պարային ներկայացման տեսանկյունից ինչպես կփոխվի իմ մոտեցումը արտադրողականությանը»։

7. Տարբեր դիտակետեր. «Ինչպե՞ս կմտածեն արվեստագետը, գիտնականը և փիլիսոփան այս մարտահրավերի շուրջ»։

8. Դերային խաղերի օգտագործում. «Ինչպե՞ս Սթիվ Ջոբսը կամ Վոլտ Դիսնեյը կլուծեին այս խնդիրը»։

9. Հնարավորությունների փնտրտուք անհնարին լուծումներում. «Ինչպիսի՞ լուծումներ կարող են վերացնել տվյալ խնդիրը լիովին»։

10. ԱԻ-ի դերը՝ որպես նորարար գործընկեր. «Ինչպե՞ս կդիզայներեր ԱԲ-ն այս ծառայությունը՝ իմ տեսանկյունից»։

11. Ապագայամետ հարցերի շաբաթական նստաշրջան. «Ի՞նչ փոփոխություններ են հնարավոր 10 տարվա ընթացքում իմ ոլորտում»։

12. Հարցումների օրագիր պահել. Փաստագրիր հարցումները, որոնք ստեղծագործական կամ արժեքավոր արդյունքներ են տվել։

***

Գեներատիվ ԱԲ-ն ոչ միայն գործիք է, այլև հնարավորություն՝ վերափոխելու մեր մտածողության ձևերը։ Այն օգնում է գտնել այնպիսի լուծումներ, որոնք միայն մարդկային կամ մեքենայական ինտելեկտը մենակ չեն կարող առաջարկել։ 

Շարունակական վարժանքը և համարձակ հարցադրումները կօգնեն ձեզ բացահայտել նորարարական լուծումներ և կձևավորեն առաջնորդների այնպիսի մտածողություն, որտեղ «անհնարինը» կդառնա ամենօրյա մարտահրավեր։

Նկարազարդում՝ Բրայան Ռեա

Աղբյուր՝ Harvard business Review