Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

Աղքատության հաղթահարումից մինչև տուրիզմ՝ Հայաստանը և Չինաստանը նոր ուղիներ են բացում

Հկտ 22, 2024 10:06
62
ADS

ՉԺՀ զարգացող տնտեսությունը և Կոմունիստական կուսակցության ԿԿՔԲ (Կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրո) նիստը՝ նվիրված տնտեսության անխափան զարգացման ծրագրերի իրականացմանը։

«Չինաստանը կաշխատի աշխարհի տարբեր երկրների հետ ձեռք ձեռքի տված՝ մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնքի կառուցումն առաջ մղելու և ավելի խաղաղ ու լավ վաղվա օրը ստեղծելու համար»։

Վերջին տարիներին ականատես ենք լինում Չինաստանի Ժողովդրական Հանրապետության տնտեսության արագ և անխախտ զարգացմանը, չնայած հանգամանքին, որ ամբողջ աշխարհում երկրների տնտեսությունները ցնցումներ են ապրում` աշխարհում տիրող իրավիճակից ելնելով։

Սեպտեմբերի 26-ին Պեկինում Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության (CPC) Կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոն անցկացրեց նիստ՝ վերլուծելու և քննարկելու ներկա տնտեսական իրավիճակը, և կազմելու ապագա տնտեսական աշխատանքների իրականացման համար տնտեսության զարգացման ծրագիր։

Ժողովը նախագահում էր Չինաստանի Կոմուսնիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար և ՉԺՀ նախագահ պարոն Սի Ցզինպինը։

Գաղտնիք չէ, որ Չինաստանի տնտեսությունն ամուր է և ունի հսկայական ներուժ։ Զարգացման երկարաժամկետ դրական միտումը շարունակական է: Բաց Չինաստանը գրկաբաց ընդունում է աշխարհի բոլոր երկրներին, այդ թվում Հայաստանին արագ զարգացումը խթանելու համար։ Չինաստանը հարուստ փորձ է կուտակել աղքատության դեմ պայքարի և ընդհանուր բարգավաճման հասնելու գործում, ինչը արժանի է ուշադրության, իսկ Հայաստանի համար ուսումնասիրության կարևոր առարկա է։

Ո՞րն է Կենտկոմի հանդիպման կարևոր տեսլականը մարդկության համար

Կենտկոմի հանդիպման ընթացքում նշվել է, որ 2024 թվականի տարվա սկզբից ՉԺՀ Կենտրոնական կոմիտեն՝ նախագահ Սի Ցզինպինի գլխավորությամբ, առաջնորդում է բոլոր էթնիկ խմբերի մարդկանց՝ հաղթահարելու դժվարությունները և մարտահրավերները՝ ակտիվացնելով մակրոտնտեսական կարգավորումը, կենտրոնանալով բարեփոխումների խորացման և բացման վրա՝ ապահովվելով ներքին պահանջարկի աճ և տնտեսական կառուցվածքի օպտիմալացում։

Հանդիպմանը ամրագրվել է, որ Չինաստանի տնտեսության հիմքերն ու բարենպաստ պայմանները, ինչպիսիք են զարգացող և մեծ սպառողական շուկան, ուժեղ տնտեսական կայունությունը և մեծ ներուժը, մնում են անփոփոխ։ Միևնույն ժամանակ, կան որոշ նոր զարգացումներ և խնդիրներ ընթացիկ տնտեսական ցուցանիշներում, որոնք պե՛տք է լուծվեն և հեռացվեն ամենօրյա աշխատանքներից, որպեսզի ապահովվելի լինի պետության որդեգրած քաղաքականության իրկանացումը։

 

Ինչպիսի՞ հրմայականներ են ամրագրվել, տնտեսության զարգացման համար

Հանդիպման ընթացքում ամրագրվել են հետևյալ հրամայականները՝

  • պահպանել տնտեսության զարգացման տեմպը՝ գրանցելով բարձր ցուցանիշներ 2024թ. համար
  • հանգիստ և օբյեկտիվորեն նայել ներկա տնտեսական իրավիճակին ընդհանուր տեսանկյունից՝ դիմակայելու դժվարություններին, ունենալու ավելի մեծ վստահություն և ամրապնդելու չին ժողովրդի պատասխանատվության զգացումը  տնտեսական աշխատանքում արդյունավետ աշխատանք կատարելու համար:
  • ջանքերը կենտրոնացնել հիմնական ոլորտների վրա, արդյունավետորեն իրականացնել որդեգրած տնտեսական զարգացման և համաշխարհային խաղաղության քաղաքականությունը՝ ներդնելով այն այնպիսի միջոցառումներում, որոնք ավելի նպատակային և արդյունավետ կդարձնեն համընդհանուր խաղաղության հասնելը, և ձգտել իրականացնել տարեկան նախատեսվող տնտեսական և սոցիալական զարգացման նպատակները՝ լուծելով առաջացող խնդիրները:
  • ակտիվորեն վերհանել հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքակնության ընթացքում առաջացող հակացիկլային պրոցեսները և մշակել այնպիսի աշխատանքային մեխանիզմենր, որոնք կկարգավորեն և կվերացնեն դրանք որպեսզի ապահովվեն մարդկանց կենսական հիմնական կարիքները, վճարվեն աշխատավարձերը, և պետական կառավարման մարմինները գործեն անխափան՝ առաջնային մակարդակի վրա։
  • թողարկել և էֆեկտիվորեն կիրառել երկարաժամկետ պետական պարտատմսեր, ինչպես նաև կատարել պետական ներդրումներ՝ նոր ֆինանսական հոսքեր ապահեվոլւ ապահովելու և տնտեսությունը զարգացնելու համար՝ խթանելու համար տնտեսության զարգացումը։
  • դիտարկել վարկային տոկոսադրույքների և պահուստային պահանջների նվազեցումը որպես դրամավարկային քաղաքականության իրականացման կարևորագույն նախապայման։
  • իրկանացնել անշարժ գույքի շուկայի հավսարակշռման աշխատանքներ՝ կանխելու համար գնային ակնումը և վերահսկելու նոր կառուցվող բնակարնների աճի տեմպը։

Այսինքն, կանխել ոչ որակյալ կառուցապատումները, որոնք կարող են հանգեցնել արդեն իսկ կառուցված անշարժ գույքի շուկայի գների անկմանը։

  • դրամավարկային քաղաքականության ընթացքում տրամադրել առավել շատ վարկեր, որոնք ուղղված կլինեն «սպիտակ ցուցակի»՝ հողայի ռեսուրսների  էֆֆեկտիվ օգտագործման գործողությունների զրգացմանը և խթանմանը, այսինքն գյուղատնտեսության զարգացմանը։

Երեք կարևոր նախապայման

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ևս երեք կարևոր նախապայման իրական բարեփոխումներ իրկանացնելու՝ այն է՝ տնտեսության զարգացման, տնտեսական կայուն աճի և ժողովրդի կենսամակարդակի բարձրացման համար։ Բացի քննարկումից քարտեզագրվել է վերոնշյալ երեք գործոնները իրականացնելու ուղին և այն իրկանացնելու ռազմավարությունը.

1․ Հասարակության մտահոգությունները մշտապես պետք է լինեն արձագանքելի կառավության և պետության կողմից։ Պե՛տք է կարգավորվի բնակարանների գնումը սահմանափակող քաղաքականությունը՝ իջեցնելով առկա բնակարանային վարկերի տոկոսադրույքները, և դարձնելով անշարժ գույքի շուկան վերահսկելի՝ հարկաբյուջետային քաղաքականության բարելավման միջոցով։ Պե՛տք է խթանել ցուցակային ընկերությունների միավորումները ու վերակազմավորումը՝ մշակելով բարեփոխումների ծրագիր՝ փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար։

Պե՛տք է ջանքեր գործադրվեն կապիտալի շուկան խթանելու համար՝ հասարակության միջնաժամկետ և երկարաժամկետ խնայողությունները ակտիվորեն ուղղորդելով դեպի ֆոնդային բորսա։ Պե՛տք է մշակել մասնավոր հատվածի զարգացման խթանման օրենք, որը կնպաստի ոչ պետական հատվածի  զարգացմանը և բարենպաստ միջավայր կստեղծի հասրակության բարեկեցության ապահովման համար՝ ստեղծելով հնարավորություն ցածր և միջին եկամուտ ունեցող խմբերին ավելի շատ վաստակելու համար։ Այս գործընթացը կհանգեցնի համախառն սպառման ավելացմանը, կխթանի սպառողական պահանջարկը և կբարձրացնի մարդկանց բարեկեցությունը։

2․ Ցանկացած միջոցառման հիմքում պետք է դրված լինի մարդկանց կենցաղային տարրական կարիքների բավարարման գործոնը՝ տալով առաջնահերթություն նաև նոր շրջանավարտների, աշխատանքային միգրանտների, աղքատությունից ազատվածների և զրոյական զբաղվածություն ունեցող ընտանիքների աշխատանքով ապահովմանը։

Աջակցությունը պետք է ուժեղացվի զբաղվածության խնդիր ունեցող խմբերի համար՝ կենտրոնացնելով ջանքերը այնպիսի մատակարարումների վրա, որոնք առաջնային են ազդում մարդկային կյանքի որակի վրա՝ կայունացնելով առաջին անհրաժեշտության ապրանքների գները երկրում՝ սննդամթերքները, ջուրը, էլեկտրաէներգիան, գազը և ջեռուցումը։ Պե՛տք է արդյունավետորեն խթանել գյուղատնտեսական արտադրությունը՝ գյուղաբնակների եկամուտների ավելացման համար և այդպիսով ապահովել ազգային պարենային անվտանգությունը։

3․ Հանդիպման ընթացքում բոլոր շրջաններից և վարչություններից պահանջվել է ջանասիրաբար կատարել ՉԺՀ Կոմւսնիստական կուսակցության Կենտկոմի որոշումներն ու պայմանավորվածությունները, ձեռնամուխ լինել որդեգրած զարգացման քաղաքականության իրականացմանը, համախմբվել և հնարավորինս խթանել ողջ հասարակության խանդավառությունը, նախաձեռնությունն ու ստեղծագործական ոգևորությունը՝ առաջ մղելու որակյալ զարգացում՝ նպաստելով առողջ և կայուն տնտեսական աճին։

Պետք է նշել, որ Չինաստանը համարվում է Հայաստանի համար վստահելի և կարևոր գործընկեր։

Սույն թվականի սեպտեմբեր ամսին բացվեց ուղիղ չվերթ՝ Հայաստանի և Չինաստանի միջև, ինչը նոր հնարավորություն է զարգացնելու երկրների միջև տուրիզմը և դարձնելու մշակույթների փոխանակումը իրական։ Դեռևս Մ.Թ.Ա 2-րդ դարում Հայաստանով էր անցնում «Մետաքսի ճանապարհը»՝ որի մի հատվածը Իրանի հյուսիսային շրջաններից ձգվում էր Արաքսի հովիտը՝ Ջուղայի գետանցով դեպի Նախճավան և Արտաշատ, այնտեղից՝ Սև ծովի նավահանգիստները։

Սկսած 2013թ.-ից Հայաստանի և Չինաստանի միջև կապը սկսել է կրկին ակտիվանալ։ Որպես ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ՝ Հայաստանը միաժամանակ կարողացաել է 2016-2018թթ. շահագրգիռ մասնակցություն ապահովել չինական «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը։ Ակտիվ տնտեսական համագործակցության զարգացումը կարող է հիմք ստեղծել սկսած նախագծերի իրականացման և դառնալ Չինաստանի համար կարևոր գործընկեր՝ գերտերությունների խաչմերուկում գտնվող Հայաստանի համար՝ երբեք չհակադրելով դրանք այլ գերտերությունների շահերին։

Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական համագործակցության հիմքերն ամուր են, իսկ հեռանկարները՝ լայն։ Չինաստանի տնտեսության արագընթաց զարգացումն ու հսկայական սպառողական շուկան խթանում են Հայաստանի տնտեսական զարգացումը և նպաստում են նրա ինտեգրմանը տնտեսական գլոբալացման գործընթացին:

Հայաստանից Չինաստան չիրացված արտահանման պոտենցիալը կազմում է 563 միլիոն ԱՄՆ դոլլար, որի մեջ առաջնային դիրք են զբաղեցնում պղինձը`288 միլիոն ԱՄՆ դոլլար, չմշակված ոսկին` 140 միլիոն ԱՄՆ դոլլար և գինի 38 միլիոն ԱՄՆ դոլլար, վերջինիս արտահանումը Չինաստան էապես կնպաստի ՀՀ-ում գյուղատնտեսության զարգացմանը, աղքատության կրճատմանը, Հայաստան-Չինաստան դրական ապրանքաշրջանառության հաստատմանը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր , չօգտագործված հողերի մշակմանը, համատեղ ապրանքատեսակների ստեղծմանը, Հայաստանի ներսում մանրածախ առևտրի թվի ավելացմանը՝ ի շնորհիվ նոր աշխատատեղերի:

2023թ. Հայաստանից արտահանումը կազմել է մոտավոր 425 միլիոն ԱՄՆ դոլլար, իսկ ներմուծումը մոտավորապես 1,702 միլիարդ ԱՄՆ դոլլար՝ ունենալով բացասական ցուցանիշով ապրանքաշրջանառություն՝ 1,277 միլիարդ ԱՄՆ դոլլար։ Հայաստանը ունի բոլոր հնարավորությունները արտահանման բացասական ցուցանիծը դարձնելու դրական և Չինաստանը պատրաստ է ձեռք մեկնել և օգնել փոքր տերություններին զարգանալու համար։

Պաշտոնյաների ընտրության և նշանակման համար անհրաժեշտ է ճիշտ նշաձողեր սահմանել և կիրառել «երեք տարբերակում»՝ առաջ մղել նրանց, ովքեր ակտիվորեն ստանձնում են պատասխանատվություն, չեն երկնչում և իրականացնում են հանձնառած աշխատանքը։ Ինչպես նաև, խթանել է հարկավոր տնտեսական չսպառված պոտենցիալ ունեցող մարզերը, որպեսզի հենց դրանք լինեն երկրի տնտեսական զարգացման հենքը և առաջատարները։

Նմանօրինակ կոչերը արդիական են բոլոր երկրների պաշտոնյաների համար։

 

Ռուզաննա Մալխասյան

ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի հայ-չինական տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ